00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի առաջին տասնօրյակը կլինի միջին կլիմայական նորմայի սահմաններում․Գագիկ Սուրենյան
18:53
3 ր
Հովիկ Աղազարյան
Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան
18:57
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կդիմանա 7 միլիարդ պարտքին. այն կառավարելի է

Բաժանորդագրվել
Հայաստանի պետական պարտքը լիովին կառավարելի է մնում, իսկ դրա պայմանները առավելագույն կերպով շահավետ են, համոզված են կառավարությունում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի իշխանությունները 2019թ–ին արտաքին վարկեր կվերցնեն 490 միլիոն դոլար ընդհանուր գումարով։ Արդյունքում կառավարության արտաքին պարտքը կհասնի 7 միլիարդ դոլարի։ Հայաստանի ղեկավարությունը գրավ է դնում երկիրն արտասահմանու՞մ. ո՛չ։ Այդ մեղադրանքն անարդարացի է ոչ միայն ներկա, այլ նաև նախկին իշխանության նկատմամբ։

Պարտքը չպետք է ավելի արագ աճի, քան երկրի տնտեսությունը

Այդ ոսկե կանոնն ընդունվել է Կարեն Կարապետյանի կառավարության օրոք։ Եվ այն չի խախտվում։ 2018թ–ին Հայաստանի պետական պարտքն աճել է 314 միլիոն դոլարով։ Բայց եթե համեմատել պարտքը տնտեսության ծավալի հետ, ապա ծանրաբեռնվածությունը նվազել է. պարտքը կազմում է ՀՆԱ–ի արդեն ոչ թե 53,7 տոկոսը, այլ 50,6։ 2019թ–ի վերջին պարտքը կաճի ևս 460 միլիոն դոլարով։

Оранжереи Центрального Сибирского ботанического сада СО РАН - Sputnik Արմենիա
Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ

ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, որ ՀՆԱ-ի՝ սպասվածից ցածր մակարդակը պայմանավորված է  վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների աննշան թերակատարմամբ։ Այսինքն` տեղի արդյունաբերությունը և առևտուրը, ամենայն հավանականությամբ, սպասելի արդյունք են տվել։

Արդյունքում 2018թ–ին կառավարության պարտքն ավելացել է մոտ 5 տոկոսով, իսկ տնտեսությունն աճել է մոտ 6,5 տոկոսով։

Մենք պարտք ենք, բայց ոչ վաղը

Եթե, օրինակ, մենք պարտք ենք միլիոն դրամ, բայց ոչ հիմա, այլ մեկ տարի անց, որքա՞ն պետք է հետ գցենք մեկ տարվա համար. նույն միլիոնը՞։ Եթե բանկն ավանդներ է ընդունում, օրինակ, 10 տոկոսով, ապա մեզ բավական է ունենալ 910 հազար, որը մեկ տարի անց կվերածվի միլիոնի։ Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանի պարտքը։ Ահա թե ինչ. Հայաստանում պարտքի միջին  հրատապությունը կազմում է մոտավորապես 8 տարի և 4 ամիս։ Մարությանը բացատրում է, որ սկզբնական գումարին պետք է տարեկան ավելացնել ամբողջի 5 տոկոսը՝ այս ժամանակահատվածի համար. Այս տարբերակը Արժույթի միջազգային հիմնադրամը կիրառում է այն երկրների պարագայում, որոնք նման են Հայաստանին՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ով։

Новостройка в Ереване - Sputnik Արմենիա
ՌԴ բնակիչներն իրենց տները հայերի՞ն են վաճառում. փորձագետը` անշարժ գույքի շուկայի մասին

Պարտքի մյուս պայմանները նույնպես բավական շահավետ են։ Համաշխարհային չափանիշներով խորհուրդ է տրվում ազգային արժույթով պահել պետական պարտքի մոտ 20 տոկոսը։ 2019թ–ին այդ ցուցանիշը կհասնի 21,8 տոկոսի։

Ինչո՞ւ է ավելի շահավետ պարտքը ձևավորել ազգային արժույթով։ Որովհետև, երբ հայկական բյուջե հարկեր մուտք լինեն (բնականաբար, հայկական դրամով), այդ դեպքում հարկ չի լինի ամեն անգամ դրանք վերածել դոլարի, եվրոյի կամ մեկ այլ արժույթի և ընկնել փոխարժեքների տատանման ռիսկերի տակ։ Բացի այդ, երբ դուք պարտք եք ձեր քաղաքացիներին ձեր արժույթով, նրանց հետ պայմանավորվելն ավելի հեշտ է։ Կարելի է ներողություն խնդրել և մի քանի տարի ուշ վճարել։ Փոխարենը, օրինակ, առաջարկել հարկային կամ սոցիալական արտոնություններ։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս պատրաստել նոր մալուխ հնից. Հայաստանում յուրացնում են նոր արտադրությունը

Ճիշտ է, խորհուրդ չի տրվում չափազանց շատ ազգային բաժնետոմսեր թողարկել, չէ որ այդ դեպքում բանկերը չափից շատ կունենան դրանից։ Ավանդներ ներգրավելու և բիզնեսը վարկավորելու փոխարեն դրանք «կպառկեն ծառի տակ» և տոկոսներ կստացվեն գրեթե առանց վտանգի (չէ որ պարտատոմսերը պետական են)։ Ուստի պարտատոմսերը թողարկվում են որոշակի սահմաններում, բայց գնալով աճում են։ Եվ եթե 2018թ–ին պարտատոմսերի թողարկման ծրագիրը կազմել է 47 միլիարդ դրամ, ապա 2019թ–ին` արդեն 70 մլրդ։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը կկազմի 658 միլիարդ դրամ։ Արդյունքում ներքին պարտքը, ինչպես մենք արդեն ասել ենք, կկազմի կառավարության ընդհանուր պարտքի 21,8 տոկոսը։

Ինչի՞ է հանգեցնում այդ ամենը. կառավարության պարտքը Հայաստանում 2019թ–ին կկազմի ՀՆԱ–ի 50 տոկոսից պակաս (ավելի ճիշտ` 49,7 տոկոս)։

Բայց պարտքի ներկայացված արժեքը կկազմի ընդամենը 40 տոկոս։

Ո՞ւր «կգցենք» մեր պարտքը

2020թ–ը և 2025թ–ը կարևոր տարեթվեր են Հայաստանի պետական պարտքի օրացույցում։ Դա արժութային պարտատոմսերի (եվրաբոնդ) վճարումների ժամանակն է։ 2020թ–ին մենք վճարելու ենք դրանց առաջին թողարկման համար (700 միլիոն դոլար, թողարկվել են 2013թ–ին), 2015թ–ին` երկրորդ (500 միլիոն` թողարկված 2015թ–ին)։ Ստիպված կլինե՞նք պատրաստել փողերը և ձգել գոտիները։

Кожевенный завод Arleder в Еревaне - Sputnik Արմենիա
Հայաստանում քննարկում են անմշակ կաշվի արտահանման արգելքի հարցը

Ոչ, իհարկե. պարզապես հարկ կլինի մաս–մաս վճարել։ Բայց հիմնական մասը կարելի է վճարել` թողարկելով պարտատոմսեր։ Այսպիսով, կարելի է պարտքը մի քանի տարի «հետ գցել»։

Կենցաղային տեսանկյունից, իհարկե, այդքան համոզիչ չի երևում։ Բայց պետական ֆինանսների մակարդակում դա ընդունված պրակտիկա է։ Հայաստանն այդպես արդեն վարվել է։ Երբ թողարկվել է պարտատոմսերի երկրորդ էմիսիան, 2015թ–ին փողերի մի մասը գնացել է 2013թ–ի պարտատոմսերի մարմանը։ Դրանից նվազե՞լ է արդյոք Հայաստանի նկատմամբ վստահությունը։

Ոչ և կրկին՝ ոչ։ Հայաստանի եվրապարտատոմսերը պատրաստ են գնել նույնիսկ ավելի քիչ շահույթի պայմաններում։

2013թ–ին դրանք թողարկել են 6,25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, այժմ` 5,2։ 2015թ–ին` 7,5 տոկոսով, իսկ հիմա` 6,1։

Ինչներիս են պետք այդ բոլոր փողերը

Պետական պարտքի քաղաքականությունում, սահմանված Կարեն Կարապետյանի օրոք և ժառանգված նոր իշխանությունների կողմից, դեռ մի կարևոր կանոն կա։ Պետք է աստիճանաբար հրաժարվել բյուջետային աջակցության վարկերից (առանց կոնկրետ նպատակների) և ավելի շատ վարկեր վերցնել ենթակառուցվածքների զարգացման համար։ Ճիշտ է, դա չի հաջողվի միանգամից անել։ 490 միլիոն դրամ վարկային միջոցներից, որոնք կվերցնեն 2019թ–ին, բյուջետային աջակցությանը կտրամադրվի 152 միլիոն։ Այսինքն մենք ապրում ենք միայն արտասահմանյան վարկատուների հաշվի՞ն։

Покупатель у отдела яиц в супермаркете - Sputnik Արմենիա
Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»

Եվս մեկ անգամ ոչ։ Համեմատության համար. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 490,6 միլիարդ դրամ կամ մոտավորապես 3,1 միլիարդ դոլար։ Այսինքն` բյուջետային վարկերը կկազմեն բյուջեի բոլոր եկամուտների մոտ 5 տոկոսը։

Արտաքին վարկերից ևս 133 միլիոնը կծախսվի էներգետիկ ենթակառուցվածքների վրա (հիմնականում էլեկտրահաղորդումներ և ենթակայաններ), 45 միլիոնը` ճանապարհների վերանորոգման և շինարարության (այդ թվում` «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի), 32 միլիոն` դպրոցների վերանորոգման և սոցիալական ապահովության նոր հաստատությունների շինարարությանը։ Իսկ ջրամատակարարման և ոռոգման ցանցերի վերանորոգման համար` ընդամենը 22 միլիոն։

Վերջապես, ևս 130 միլիոն դոլար կգնա պետական հաստատությունների աջակցությանը։ Բայց հիմնականում դրա մեջ կմտնի ռուսական պաշտպանական վարկը։

2019թ–ին Հայաստանի խոշորագույն վարկատուն կդառնա Ռուսաստանի (ամբողջի գրեթե 40 տոկոսը)։

Այսպիսով, հանրապետության նոր իշխանությունը հաջողությամբ կշարունակի իր նախորդների պետպարտքի քաղաքականությունը։

Լրահոս
0