ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հասակակիցները դյուրավառ նյութ են լցրել 15 տարեկան պատանում վրա, նրա մարմնի 98 տոկոսն այրված է։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Տղան ծանր վիճակում տեղափոխվել է այրվածքային վերականգնողական բաժանմունք։ Նրա կյանքը պահպանում է թոքերի արհեստական օդափոխման սարքը։
Կայքի տվյալներով` տղայի վիճակը ծանր է։
Քննչական մարմնի տվյալներով` հունվարի 24–ի երեկոյան 15–ամյա դեռահասը այրվածքներ է ստացել` երկու անչափահաս ընկերների հետ գտնվելով բնակելի տան շքամուտքում։ Դեպքի վայրի զննության ընթացքում քննիչները գտել են թիթեղյա աման` նավթին բնորոշ հոտով։
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», տղային այրելուց հետո նրա ընկերները հանել են հեռախոսները և օգնելու փոխեն սկսել են նկարել։
Քրեական գործ է հարուցվել։