00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн
Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Մեսչյանը մտադիր է քաղաքի համար մի շարք կարևոր քայլեր իրականացնել, սակայն չի պատրաստվում 2,5 տարուց ավելի մնալ գլխավոր ճարտարապետի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Արթուր Մեսչյանը մտադիր չէ 2,5 տարուց ավելի զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, բայց մինչ այդ խոստանում է իրագործել մայրաքաղաքի համար կարևոր մի շարք նախագծեր։ Այդ մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Օպերայի հարակից սրճարանները

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքները կանաչապատելը և «առաջին գծում» գտնվող սրճարանները քանդելն առաջնահերթ են Մեսչյանի համար։ Նրա խոսքով` օպերային թատրոնի արժեհամակարգը խեղվել է այդ սրճարանների սեղմող օղակի մեջ։ Միաժամանակ նա նշեց, որ այդ գաղափարի հեղինակը ոչ թե ինքն է կամ քաղաքապետը, այլ քաղաքացիները, որոնք տարիներ շարունակ բողոքել են օպերային թատրոնի աղավաղված տեսքից։

© Sputnik / Asatur YesayantsՕպերայի հարակից տարածք
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Օպերայի հարակից տարածք

Մեսչյանը չկարողացավ նշել ժամկետները, թե կոնկրետ երբ նախագիծը վերջնականապես կավարտվի, քանի որ հրապարակը պետք է ամբողջությամբ վերակառուցվի, փոխվի լուսավորության համակարգը, կիրառվեն հետաքրքիր լուծումներ։ Գլխավոր ճարտարապետը համոզված է, որ երևանցիները կողմ են այս նախագծի կյանքի կոչելուն։

Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հանգիստ քնում եմ». Արթուր Մեսչյանն ասաց, թե ինչի վրա է ծախսել պարգևավճարը

«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ սրճարանների սեփականատերերը։ Ինձ ընդհանրապես քիչ են հետաքրքրում անունները, ազգանունները և մականունները։ Գլխավորը գաղափարն է՝ օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին՝ և վե՛րջ: Հիմա ում շահերն ենք պաշտպանում, ումը`ոչ, ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում: Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետրի վրա նստած՝ գարեջուր խմի ու ծխի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնեմ այդ իրավիճակում», – ասաց Մեսչյանը։

Հիշեցնենք`Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է վերականգնել օպերայի հարակից տարածքի կանաչ գոտին։ Այդ նպատակով Ազատության հրապարակին հարող հատվածում հողակտորներ վարձակալած սրճարանների տերերը քաղաքապետարանից ծանուցում են ստացել, որով իրենց առաջարկվում է հրաժարվել վարձակալած հողամասերից։

«Փոքրիկ երգիչների» շենքը

Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքի վերակառուցման հարցը լուծվել է։ Մեսչյանն ասաց, որ շենքի փլուզված պատը վերականգնելու համար իտալացի կառուցապատողը տրամադրելու է 14 միլիոն դրամ։ Երևանի գլխավոր ճարտարապետը նաև նշեց, որ շենքը երբեք չեն տեղափոխի, և եթե անհրաժեշտություն ծագի, ապա կփոխեն ստորգետնյա կայանատեղի և դրա մոտ կառուցվող շենքի նախագծերը:

© Sputnik / Andranik GhazaryanԱրամի 23
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Արամի 23

«Նույնիսկ վարչապետն է առաջարկել տեղափոխել այդ շենքը, բայց այդ հարցը գտնվում է իմ լիազորությունների շրջանակում, և որքան էլ ես նրան հարգեմ, այդ մոտեցումն ինձ համար անընդունելի է», – ասաց նա։

Միաժամանակ Մեսչյանը կրկին նշեց, որ այսուհետ ոչ մի պատմական շենք չի քանդվի։ Ճարտարապետը նման փորձն անընդունելի է համարում և թույլ չի տա նման բան։ Արթուր Մեսչյանը նշեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը եղել է ողբալի վիճակում, քանդված պատն այդքան մեծ ողբերգություն չի պատճառի, եթե հիշենք արդեն քանդված շենքերի մասին։

Հիշեցնենք` հունվարի 11-ի ուշ երեկոյան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրած պատմական շենքի պատը փլուզվեց։ Մի քանի ամիս առաջ մշակույթի նախարարությունը շենքի ամրացման նախագիծ ներկայացրեց, որը ուղարկվեց քաղաքաշինության կոմիտե, սակայն մերժվեց։ Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն և այժմ հետաքննություն է ընթանում։

Ձեղնահարկեր և սալաքարեր` ինչպես Փարիզում

Մեսչյանը հույս ունի, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարման ժամանակ կհաջողվի լուծել ձեղնահարկերի հարցը, ինչպես Նապոլեոն Բոնապարտն է դա արել Փարիզում։ Նրա խոսքով` առանձին ձեղնահարկեր կառուցելու թույլտվություն այլևս չեն տալու, կհաստատվեն միայն նախագծերը, որոնք ենթադրում են շինարարություն ամբողջ շենքում։

© Sputnik / Aram NersesyanԱբովյան փողոց
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Աբովյան փողոց

Այդ կառուցապատողները ստիպված կլինեն կարգի բերել աստիճանավանդակները, իսկ անհրաժեշտության դեպքում փոխել նաև վերելակները։Կմշակվի քաղաքը էլեկտրալարերի և խողովակների սարդոստայնից «մաքրելու» նախագիծ։ Իրագործվելու է նաև փողոցները բարեկարգելու նոր ծրագիրը։ Մասնավորապես, խոսքը գնում է ասֆալտը սալաքարերով փոխարինելու մասին։

Նրա խոսքով` անհրաժեշտ է մշակել ծրագիր, ըստ որի տրանսպորտային համակարգը կաթվածահար չի լինի և դրանից հետո սկսել սալաքարերը տեղադրելը։ Մեսչյանը նշեց, որ աշխատանքները կիրականացվեն բարձր որակով կամ ընդհանրապես կյանքի չեն կոչվի։ Նրա կարծիքով` ավելի լավ է ասֆալտ, քան վատ շարված սալաքարեր։

Լրահոս
0