00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե լուրջ խախտում է եղել, թող մեղավորը պատժվի». Գյումրու հիվանդանոցի տնօրեն

© Sputnik / Armenuhi MkhoyanДиректор Австрийской больницы Матери и ребенка в Гюмри Ашот Кургинян
Директор Австрийской больницы Матери и ребенка в Гюмри Ашот Кургинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենը վստահեցնում է, որ իրենց բուժհաստատությունը գերհագեցված չէ հիվանդներով, իսկ անվճար բուժման թեմայով ինքն անձամբ է խոսում ծնողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցն այսօր գերծանրաբեռնված չէ, հունվարի 23-ին դրությամբ մանկական բաժանմունքում գրանցվել են 30 հիվանդ, ինչը սեզոնի համար սովորական է: Բուժհաստատության տնօրեն Աշոտ Կուրղինյանն այս մասին ասաց Sputnik Արմենիային` անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե սուր շնչառական վարակների պատճառով, մանկական բաժանմունքում ազատ հիվանդասենյակներ չկան։

«Ունենք նորմալ ծանրաբեռնվածություն: Մանկական բաժանմունքում ունենք 30 մահճակալ, 30 հիվանդ: Այնպես չէ, որ ունենք 30 մահճակալ, 60 հիվանդ: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր հիվանդանոցում նաև ծնողներն են մնում»,- ասաց նա` նշելով, որ հիվանդների թվի հարաբերական աճը կապված է նաև այն հանգամանքով, որ ցանկացած ջերմության դեպքում ծնողները երեխաներին հիվանդանոց են տանում։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀիվանդների ցանկը
«Եթե լուրջ խախտում է եղել, թող մեղավորը պատժվի». Գյումրու հիվանդանոցի տնօրեն - Sputnik Արմենիա
Հիվանդների ցանկը

Բժիշկը նաև անդրադարձավ մամուլում հրապարկված մեկ այլ հրապարակման, ըստ որի` հիվանդանոց ընդունված երեխաներից մեկի տատիկը բողոքել է, թե թոքաբորբով հիվանդ թոռնիկին ստիպել են տեղափոխվել այլ հիվանդասենյակ:

Կուրղինյանը նշեց, որ հիվանդին մի հիվանդասենյակից մյուսը տեղափոխելը վատ վերաբերմունք չի եղել, այլ արվել է երեխայի առողջության համար։ Միակ սխալը եղել է այն, որ տատիկին պատշաճ բացատրություն չեն տվել: Թոքաբորբով հիվանդ երեխան 3-րդ օրն է անցկացրել հիվանդանոցում՝ որոշակի դրական դինամիկայով, իսկ ընդունված հիվանդ երեխաների մոտ եղել է «կրուպի» ախտանիշ` վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով, ինչը վտանգավոր է նախևառաջ այդ երեխայի համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցում
«Եթե լուրջ խախտում է եղել, թող մեղավորը պատժվի». Գյումրու հիվանդանոցի տնօրեն - Sputnik Արմենիա
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցում

«Դա նորմալ գործողություն է: Ցանկացած իրեն հարգող հիվանդանոցում բաժնի վարիչն ու բուժող բժիշկն իրավունք ունեն որոշելու, թե հիվանդը որ պալատում պետք է լինի։ Իհարկե, հիմնավորմամբ։ Տատիկն այդպես էլ չի տեղափոխվել, մնացել է նույն հիվանդասենյակում, ինչի հետևանքով երեխան հաջորդ օրը ջերմել է»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Նա ավելացրեց, որ բոլոր հիվանդասենյակները նույնաոճ են՝ առանց ինչ–որ առանձնահատուկ տարբերության:

«Եթե չի եղել երեխայի վիճակի վատթարացում կամ ինչ–որ լուրջ խնդիր, այլ եղել է անալիզների պատասխանների ուշացում կամ ինչ–որ նմանատիպ տեխնիկական հարց, կարելի է ճշտել, և եթե իրոք կա խախտում, թող բուժանձնակազմը պատժվի»,– ասաց Կուրղինյանը:

Հիվանդանոցի տնօրենն անդրադարձավ նաև այն լուրերին, թե հիվանդներից գումար են վերցնում։ Նա նշեց, որ հիվանդանոցը 0-7 տարեկան երեխաների պետպատվերով բուժման առաջամարտիկներից է: Պատասխանատուն վստահեցրեց, որ հիվանդանոց ընդունված ցանկացած հիվանդ ստորագրում է փաստաթուղթ այն մասին, որ երեխայի բուժումն անվճար է: Ինքը ևս անձամբ դրա շուրջ զրույց է ունենում ծնողների հետ:

«Իսկ եթե ինչ–որ խնդիրներ կան, միշտ ասել եմ` անմիջապես դիմել ինձ, օգնեք՝ խնդիրները ներկայացնելով: Ես ունեմ ադմինիստրատիվ լծակ ու կամք` որոշակի բժիշկների սանձահարելու, անշուշտ եթե կան նմանները: Այնպես, որ այսօրվանից ավելի խիստ ենք»,– շեշտեց նա:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նաև խորհուրդ տվեց՝ ցածր ջերմության դեպքում երեխաներին բուժել տանը՝ ընտանեկան բժիշկի հսկողության տակ և ստացիոնար բուժման դիմել միայն անհրաժեշտության դեպքում:

Լրահոս
0