ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանը: Նա 77 տարեկան էր։
Հիշեցնենք`Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 2007-2012թթ.–ին Ազգային ժողովի պատգամավոր էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Ենոքյանը ԲՀԿ անդամ էր, կուսակցության` կանանց խորհրդի նախագահը:
2015 թվականի մայիսի 4-ին Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: