00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալա՞նք, թե՞ ազատություն. ի՞նչ սկզբունքով են կայացվում դատական աղմկահարույց որոշումները

© Sputnik / Aram NersesyanАктивисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн
Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կալանքի մասին որոշումների ու դատական ատյանների վրա հանրային կարծիքի ճնշման շուրջ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հանրության վերաբերմունքը մեղադրյալի նկատմամբ չի կարող դատարանի որոշման հիմք հանդիսանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան դատարաններում կալանքի վերաբերյալ կայացված աղմկահարույց որոշումներին, ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հարնությունը կարող է իր բողոքն արտահայտել, հավաքների ազատության իրավունքն իրացնել, բայց դատարանի նկատմամբ ճնշում գործադրել, դատավորի ներքին համոզմունքի ու բուն դատավարության պրոցեսի վրա ներազդել`դա անհանգստացնող է»,– ասաց փաստաբանը։

Пресс-конференция адвоката Манвела Григоряна Левона Багдасаряна (24 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կրկնակի կալանքն անօրինական է. փաստաբան

Իրավաբանը չի բացառում, որ դատական պրակտիկայում կարող են լինել դեպքեր, երբ առաջին ատյանի և վերադաս դատական ատյանի որոշումները տարբերվեն միմյանցից։ Օրինակ` առաջին ատյանի դատարանը որոշի որպես խափանման միջոց կիրառել կալանքը, վերաքննիչ դատարանը` այդ որոշումը չեղարկի։ Բայց նման դեպքում դատարանը պետք է հիմնավորի իր որոշումը։

«Խնդիրը նրանում է, որ, կարծես թե, դատարանները բավարար ուշադրություն չեն դարձնում այն հարցին, թե անձը գրավով կալանքից ազատվելուց հետո, այսինքն` փաստացի ազատության մեջ լինելով, ինչպիսի վարքագիծ է դրսևորել»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ այդ գնահատականի բացակայությունը որոշման օբյեկտիվության ու փաստարկվածության առումով խնդրահարույց է դառնում։

Վարդևանյանը հիշեցնում է, որ կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է ընտրվի միայն այն դեպքերում, երբ կա հիմնավոր կասկած, որ անձը կարող է խոչընդոտել նախաքննությանը, կատարել նոր հանցագորություն, թաքնվել արդարադատությունից։

«Եթե անձը, լինելով ազատության մեջ դրսևորում է պատշաճ վարքագիծ, դատարանն իր որոշման մեջ պարտադիր պետք է այդ հարցին անդրադարձ կատարի։ Եթե չի կարատում, ապա պարզ չի լինում` այդ ինչպես եղավ, որ մի դեպքում գրավը կիրառվեց, մյուս դեպքում` ոչ»,– ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք`հանրային հնչեղություն ունեցող երկու քրեական գործերով (ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի) խափանման միջոցի ըտնրության հարցում առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները կայացրել են տրամագծորեն տարբեր որոշումներ։ Նախ մեղադրյալներին կալանավորելու որոշում էր կայացվել, ապա այն փոխարինվել էր գրավով, հետո դարձյալ որոշվել էր խափանման միջոց ընտրել կալանավորումը։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Վարդևանյան
Կալա՞նք, թե՞ ազատություն. ի՞նչ սկզբունքով են կայացվում դատական աղմկահարույց որոշումները - Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյան
Լրահոս
0