Էլիբեգովան կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունն ի սկզբանե բավականին հմուտ ձևով աշխատեց, ալիքը բռնեց ու տարավ իրեն հարմար ուղղությամբ` ընդդիմությանը հնարավոր չտալով ինչ–որ դիվիդենտներ շահել։
«Թավշյա հեղափոխության հնարավորության դեպքում մեզ համար դրական ելք չեմ տեսնում։ Այն ուժերը, որոնք ցույցերի ժամանակ խոսում են արցախյան հարցի մասին, ավելի ռադիկալ են տրամադրված։ Փաստ չէ, որ նրանք հայանպաստ գործունեության նպատակ ունեն»,– ասաց նա։
Ըստ Էլիբեգովայի` պետք չէ ոգևորվել Ադրբեջանի անկայունության միտումներից։
«Այն դեպքերում, երբ ներքաղաքական իրավիճակը լարվում է, Ալիևն ուշադրությունը շեղելու համար սկսում է սադրանքների գնալ առաջնագծում, ինչը մեզ համար ցանկալի իրավիճակ չէ»,– ասաց փորձագետը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունը վերահսկում է իրավիճակը։