ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հունվարի 25–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում առայժմ չի նախատեսվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հաղորդել էր, որ Փաշինյանը ուրբաթ` հունվարի 25–ին, կայցելի Մոսկվա` Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի հետ հանդիպման։
«Որքան գիտեմ, նախագահի հետ բանակցություններ չեն ծրագրվում։ Գիտեք, որ նրանք հաճախ են շփվում`նաև հեռախոսով և շատ հաճախ են հանդիպում։ Ուրբաթը նախագահի մոտ բավական հագեցած օր է, ուստի չգիտեմ` կլինեն արդյո՞ք ինչ-որ փոփոխություններ, առայժմ նման խոսակցություն չկա», – ասել է Պեսկովը լրագրողներին։