«Աերոֆլոտ» ավիաընկերության Սորգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն առևանգողը ձերբակալվել է հենց ինքնաթիռում։ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալով` 41–ամյա Պավել Շապավալովը եղել է ոչ սթափ վիճակում։
Սկզբում տղամարդը պահանջել է ուղղություն վերցնել դեպի Աֆղանստան, բայց անձնակազմին հաջողվել է համոզել նրան լիցքավորվելու համար վայրէջք կատարել Խանտի Մանսիյսկում։
Ինքնաթիռում եղել են 69 ուղևոր, այդ թվում` մեկ նորածին, ինչպես նաև անձնակազմի յոթ անդամ։
Վերջին տվյալների համաձայն` ավելի վաղ չարագործը հաճախ է հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։