ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոստալգիային է տրվել և հեռավոր մանկությունից մի քանի լուսանկար հրապարակել։
«Իսկապես հիշում եմ այդ օրը։ Հյուրընկալվել էի Սան Դիեգոյում տատիս և պապիս ու իր մանկական խանութից տատիկս այս զգեստն ինձ տվեց։ Ստիպված էինք կանգ առնել մի քանի լուսանկար անելու համար, քանի որ տատիկներն ու պապիկները հենց դա էլ անում են մշտապես (լուսանկարում թոռներին – խմբ.)», – լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։
View this post on Instagram
Քիմի մանկական լուսանկարն այնքան են հավանել բաժանորդները, որ այն մի քանի ժամվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն «լայքերի» է արժանացել։ Շատերը նշել են, որ փոքրիկ Քարդաշյանն իսկական հրաշք է, և նրա տատն ու պապը հազիվ թե հավանեն համացանցում տարածված նրա անառակ լուսանկարները։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը պատմել էր ամուսնու հետ հարաբերություններում առկա բարդությունների մասին և խոստովանել, որ ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթին դուր չեն գալիս Instagram–ում տեղադրված նրա մերկ լուսանկարները։ Քիմի խոսքով` Ուեսթը մտահոգվում է նման գրառումների համար, սակայն երբեմն սատարում է նրա նմանատիպ նախաձեռնությունները։
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը պարբերաբար հոր` Ռոբերտ Քարդաշյանի (մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) նոստալգիկ լուսանկարներն է տեղադրում համացանցում։