00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ հրդեհը նրան չկոտրեց. ինչո՞ւ կոշկակար Գագիկը Օմսկից չի մեկնում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցМастер по ремонту и пошиву обуви. Архивное фото
Мастер по ремонту и пошиву обуви. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոշիկի արհեստանոցն ամբողջ քաղաքում սիրված բրենդ է դարձել։ Հաճախորդներ ձեռք բերելու կարիք չկա, ավելի լավ է ընկերներ ձեռք բերել, համոզված է Օմսկում բնակվող Գագիկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Գագիկը Օմսկում հեղինակություն է, բայց ոչ թե քրեական, այլ իսկական հեղինակություն։ Նա քաղաքի ամենահայտնի կոշկակարներից և մորթեգործներից մեկն է։ Կարել նա կարող է ամեն ինչ, գրում է Vomske.ru կայքը։

Նա սկսել է աշխատել 90-ականներին, երբ կոշիկ կարելն ու վերանորոգելը պահանջարկ չվայելող դարձան։ Ունևոր մարդիկ դա պլեբեյություն էին համարում։

Սակայն նույնիսկ թանկարժեք կոշիկն է կարելի վերանորոգել, մտածեց Գագիկը և որոշեց հաճախորդին տալ այն, ինչը չի կարող տալ ոչ մի բրենդային խանութ` ընկերություն։

© vomske.ruԳագիկ Հովսեփյանը և Վադիմ Բատուրինը
Նույնիսկ հրդեհը նրան չկոտրեց. ինչո՞ւ կոշկակար Գագիկը Օմսկից չի մեկնում - Sputnik Արմենիա
Գագիկ Հովսեփյանը և Վադիմ Բատուրինը

«Ինձ մի քանի կոշիկ են հանձնում վերանորոգման համար և հարցնում են. «Իսկ ի՞նչ տեսք է ունենալու», – «Ինչպես վերանորոգումից հետո»։ Ընդ որում` հաճախորդին խորհրդատվություն եմ տրամադրում, պատմում կոշիկի մասին այն, ինչ նա չգիտեր։ Հաճախորդն արդեն զարմացած է և հասկանում է, որ մասնագետի է հանդիպել։ Դու մարդուն ասում ես, որ կոշիկը այնպիսի տեսք կունենա, ինչպես վերանորոգումից հետո, սակայն փորձում ես ձեռքի այդ աշխատանքն աննկատ դարձնել, որպեսզի ամեն ինչ հնարավորինս կատարյալ տեսք ունենա։ Եվ այդ ժամանակ մարդը, որը վերանորոգումից ավելի կոպիտ բան է սպասում, ասում է Wow։ Մենք հաճախորդներ չունենք, միայն հյուրեր են։ Մարդը գալիս է մեզ մոտ, մեր խնդիրը նրան ընկեր դարձնելն է», – պատմում է Գագիկը։

Средства защиты для энергосистем компании Энергозащита - Sputnik Արմենիա
Տարեցների ՇՈՈւ-ն. ի՞նչ գին ունի ԽՍՀՄ-ում կոփված հայ կենսաթոշակառուների աշխատանքը

«Երբ դեռ դպրոցում էի սովորում, հայրս բավական գրագետ վարվեց. երբ գալիս էի նրանից գրպանի գումար խնդրելու, նա առաջարկում էր օգնել, և դրա դիմաց արժանի վարձատրություն ստանալ։ Ես օգնականի աշխատանք էի կատարում. ներբանից մեխերն էի հանում և այլն։ Հայրս վճարում էր ինձ։ Համոզված եմ, որ նա առանց ինձ էլ գլուխ կհաներ, սակայն հենց այնպես ինձ գումար չէր տալիս. առանց ավելորդ խրատների սովորեցնում էր, որ կյանքում փողը հենց այնպես, օդից չի տրվում», – հիշում է Գագիկը։

Սովորել է նա նաև միջին մասնագիտական ուսումնարանում, սակայն վարպետություն իսկական դասերը հայրն է տվել և ուրիշ հին վարպետներ` հրեաներ, վրացիներ, հայեր։ Ճիշտ է նման վարպետներից մեկը սկզբունքորեն երբեք որևէ մեկին չէր սովորեցնում։ Եվ հանկարծ մի օր նա սայթաքում է, ոտնաթաթը դուրս է ընկնում և նրան հիվանդանոց են տեղափոխում։

«Մեր տղաներից մեկը պատրաստվում էր տուն գնալ, Հայաստան, և նրան անհապաղ նոր կոշիկ էր պետք, ընդ որում, «ուզում եմ, որ որևէ մեկը նույնից չունենա»։ Վարպետի մոտ հիվանդանոցում սեղանիկի վրա թերթ էր դրված։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս պատրաստել նոր մալուխ հնից. Հայաստանում յուրացնում են նոր արտադրությունը

«Բուժքրոջից մկրատ խնդրի՛ր», – ասաց մեծն վարպետը տղային, վերցրեց այն և սկսեց կտրտել դետալները։ Իսկ դրանք միջինում նման կոշիկների դեպքում 32-ն են... Առանց չափսեր վերցնելու, առանց հիմքի, աչքաչափով. «Գնացեք, ձևեք, կարեք»։ Երբ կաշվից սկզբնական հիմքը պատրաստեցին և կպցրեցին կոշիկի կաղապարին, այն կատարյալ ստացվեց ու շատ լավ նստեց ոտքին։ Վարպետության վերին աստիճան, կարծում եմ, ես դրան դեռ չեմ հասել», – խոստովանում է Գագիկը։

Շուկայական 90-ականներին նա ընդհանուր՝ «գործը պետք է խլել» տրամաբանությանը դեմ գնաց։ Ո՛չ, գործն անել է պետք։

«Երբ սկսեցի վերանորոգմամբ զբաղվել և իտալական նյութեր բերել` ֆուրնիտուրա, կրնկատակեր, կաշի, մյուս վարպետները մատ էին պտտեցնում քունքի մոտ. «Ինչու ես դա անում, հիմար, այդ նյութերը չեն լվացվում։ Մեզ մոտ այլևս չեն գա...», – «Այդ դուք ոչինչ չեք հասկանում», – պատասխանում էի ես։ – «Եթե մի զույգը լավ անես, քեզ մոտ հինգ հոգով կվերադառնան»»։

© vomske.ruԳագիկ Հովսեփյանը
Նույնիսկ հրդեհը նրան չկոտրեց. ինչո՞ւ կոշկակար Գագիկը Օմսկից չի մեկնում - Sputnik Արմենիա
Գագիկ Հովսեփյանը

2003 թվականին արհեստանոցի հարևանությամբ գտնվող խաղալիքների խանութում հրդեհ բռնկվեց։ Առավոտյան Գագիկը եկավ և տեսավ, որ իր արհեստանոցը մոխրի է վերածվել։ Ինչո՞ւ նա կառուցեց նորը, նույն տեղում.

«Նույնիսկ շոկային վիճակում էի հասկանում, որ ամենաարժեքավորը մնացել է. վարպետներն ու հաճախորդները։ Ասացի վարպետներին, որ եթե նրանք աշխատանք փնտրեն, ես նրանց կհասկանամ։ Եվ ասացի. «Եթե իմանամ, որ ինձ հետ եք, կվերականգնեմ, եթե հեռանաք` չեմ վերականգնի»։ Նրանք համաձայնեցին մնալ», – հիշում է Գագիկը։

Հրդեհի մեղավորներին դատարանը չբացահայտեց։ Գագիկը չմիջամտեց և անձամբ, 6 տարի շարունակ, փոխհատուցում էր հաճախորդների վնասը։ Մարդիկ դա հարգեցին, խոստովանում է նա։ Ստացվեց դա հոր ևս մեկ տիպիկ հայկական (թեև ոչ միայն հայկական) իմաստնության շնորհիվ։

Завод ВЧЭО-Плазма, Степанаван - Sputnik Արմենիա
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում

«Կարող էի մեկնել քաղաքից և որևէ մեկին ոչինչ չվճարել, վերսկսել մեկ այլ տեղ։ Սակայն ես գնացի բարդ ճանապարհով, պահպանելով բարի համբավս ու անունս, ինչպես սովորեցրել էր հայրս։ Ամեն ինչ վերականգնեցի, և մարդիկ գնահատեցին դա։ Նրանք հասկացան, որ այս մարդը պատասխանատու է իր խոսքերի և արարքների համար», – ասում է կոշկակարը։

Վերջին տարիներին, ցավոք, քաղաքից միգրացիան շատացել է։ Մարդիկ մեկնում են այնտեղ, որտեղ ավելի լավ է։ Սակայն «լավ» կարող է լինել նաև տանը, եթե անձամբ ստեղծես դա, համոզված է նա։

Այսօր նրա բրենդը քաղաքում ամենահայտնիներից մեկն է, իսկ բնակիչները Գագիկին վստահում և հարգում են։

Լրահոս
0