ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +6, երեկոյան կիջնի մինչև -1, իսկ գիշերը կարող է դիտարկվել մինչև -7 աստիճան ցուրտ։