ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, հարցազրույց է տվել Tennis World USA–ին։
«Ես ինձ պատվավոր հայուհի եմ համարում ամուսնուս և դստերս շնորհիվ»,– ասել է նա։
Նա նշել է, որ տանն անցկացրած ժամանակահատվածը նոր կրակ, նոր նպատակ ու նոր իմաստ է տվել իրեն։
Ուիլյամսը խոսել է նաև հայկական մշակույթի մասին։
«Ես ամեն օր քիչ–քիչ սովորում եմ, բայց ոչ ամեն օր։ Երեկ Ալեքսիսը պատմեց, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը։ Նրանց մեջ շատ են սելֆ–մեյդերներներն ու գործարարները»,– ասել է Ուիլյամսը։
Նա նշել է, որ հայ ժողովրդին բնորոշ է բնավորության այդ գիծը (բիզնես վարելը. խմբ.)։ Ուլյամսն ընդգծել է նաև, որ նոր մշակույթներ ուսումնասիրելը լավ բան է։
Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։