00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր.100–ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը

© Sputnik / Armenuhi MkhoyanМариам Егиазарян
Мариам Егиазарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմում է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։

Արմենուհի Մխոյան , Sputnik Արմենիա

Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան օրն ու ամիսը չգիտի: Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամսվա ու օրվա  փոխարեն՝ զրոներ  են: Դա միակ բանն է, որ տատի հիշողության մեջ դաջված  չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ սթափ  ու  ճշգրիտ պատասխան է տալիս:

Секрет долголетия по-боливийски - Sputnik Արմենիա
Հանրաճանաչ տատիկը. 118–ամյա կինը ներկայացրել է երկարակեցության իր բանաձևը. տեսանյութ

Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել: Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի  համար: Ապրում է միայնակ. 4  երեխաներից 2–ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ  նա, ով Հայաստանում է առողջական լուրջ  խնդիրներ ունի: Տատին պարբերաբար  թոռներն են այցելում:  Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել:

Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել  եկել է Գյումրի:  Ավելի ուշ  ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին: «Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու  լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը: 

Տատի համար  ամենալավ տարիները 30 ականներն էին՝  երիտասարդության տարիները:  Պատմում է՝ դրսում առաջինն  իրեն սկեսրայրն է տեսել: «Հարցրել է՝ ու՞մ  աղջիկն է,  ասել են «կասիր» Սարգիսի  աղջիկն է, մյուս օրը  եկան ինձ  ուզելու: Ես 19 տարեկան էի:  Ամուսինս  հոր պես մաշինիստ էր (երկաթուղային):   Շատ  լավ ամուսին եմ ունեցել,  խիստ չի եղել ու ինձ շատ սիրել է:Կյանքում չեմ աշխատել, ամբողջ կյանքս  երեխաներիս, ապա թոռներիս եմ պահել»,-պատմում է տատը:

Խոսելով երկարակեցության մասին՝ նախ ծիծաղում է, ապա ասում՝ շատ ջանք չի գործադրել,  ոչ մի արտառոց բաղադրատոմս չունի, միայն շատ է սիրում գոլ  ջուր խմել: Նույնիսկ մի պատառ  ուտելուց հետո  գոլ ջուր  է խմում՝ սովորություն է: Ծանոթները փաստում են ՝օրական 2 թեյնիկ գոլ ջուր է խմում:

Մարիամ տատը սիրում է առավոտյան լավ ուտել՝ ճաշը տատի համար առաջին կերակուրն է: «Կյանքիս մեջ դեղ խմած չկամ, միայն մեկ-մեկ, երբ գլուխս  շատ է ցավում Ասկոֆեն  եմ  խմում»,-անկեղծանում է տատը:

Մարիամ տատը նաև վստահեցնում է՝ չնայած անդառնալի կորուստներ է ունեցել՝  որդին ու դուստրը, բայց երբեք  մյուսների մոտ չի տրտնջացել։ Այսօր էլ, երբ հարցնում ես` ի՞նչ ես ուզում, ասում է՝ ես  ոչինչ, ինձ  ոչ մի բան պետք  չէ, թող միայն ջահելները լավ լինեն: 

Լրահոս
0