ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Ոստան գյուղում 82 մմ-անոց չպայթած ականանետի արկ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 18-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը:
Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են Ոստան գյուղի դաշտամիջյան հատված և վնասազերծել այն: