ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Երկու Սու-34 ինքնաթիռ բախվել են Ռուսաստանի հեռավոր արևելքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
Նշվում է, որ թռիչքն իրականացվել է առանց մարտական լրակազմի։ Օդանավերի անձնակազմի անդամները կատապուլտվել են։ Այժմ Մի-8 երկու ուղղաթիռներ և Ան-12 ինքնաթիռը փնտրում են օդաչուներին։
«Հունվարի 18-ին ժամը 8:07–ին (Մոսկվայի ժամանակով) Ճապոնական ծովի ջրային տարածքի վրա պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս, մանևրումը մշակելիս ափից 35 կմ հեռավորության վրա ՌՕՈւ և ՀՕՊ հեռավորարևելյան միավորման երկու Սու-34 ինքնաթիռ օդում բախվել են միմյանց», – գրված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ենթադրաբար, ինքնաթիռները, ընկել են Թաթարական նեղուցում` Խաբարովսկի երկրամասի և Սախալինի միջև։
Սու-34–երը բազմաֆունկցիոնալ կործանիչ–ռմբակոծիչներ են, որոնք կարող են խոցել օդային, ցամաքային, ծովային և վերջրյա թիրախներ։ Այն անձնակազմի երկու անդամ է ունենում։