00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորի իրանական կիքսը. Թեհրանն առհասարակ հապճեպ չի արձագանքում

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Елк" Айк Конджорян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции Елк Айк Конджорян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Թեհրանը, ամենայն հավանականությամբ, չի արձագանքի հայ պատգամավորի չմտածված արտահայտությանը։ Այնուամենայնիվ, տհաճ նստվածքն առայժմ մնում է, հատկապես, Բաքվում Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությունների հետ կապված խառնաշփոթի ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայաստանի և Իրանի միջև դեռ չհաստատված խորհրդարանական կապերն արդեն մթագնելու միտում ունեն տհաճ միջադեպով՝ նորաթուխ պատգամավորի չմտածված հայտարարությամբ պայմանավորված։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Իրանի հասցեին անթույլատրելի վրիպակները կարող են մեր երկրի վրա ծանր նստել

 «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը շրջապատված է ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Ավելի ուշ նա հայտարարել է, որ դա վրիպակ է եղել և ամենևին չի ցանկացել նսեմացնել բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները:

Sputnik Արմենիան զրուցեց փորձագետների հետ այն մասին, թե կարող է արդյոք պատգամավորի հայտարարությունը բացասաբար անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

«Իրանական կողմը Հայկ Կոնջորյանի հայտարարությանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել։ Նա հանդես է եկել պարզաբանմամբ, և հազիվ թե Իրանում նրան սխալ ընկալեն», - ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Նրա կարծիքով՝ կարևոր է ոչ միայն Կոնջորյանի մեկնաբանությունը, այլ նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը հետևել է պատգամավորի ելույթին։ Միրզոյանը նշել է, որ պատգամավորի արտահայտությունը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումը չէ։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա
ՀՀ միջազգային առաջնահերթությունների և դրանցում Իսրայելի զբաղեցրած տեղի մասին

Փորձագետը հույս է հայտնել, որ այդ հայտարարությունն ապագայում ոչ մի խնդիր չի ստեղծի երկկողմ հարաբերությունների համար։ Եվ առաջին հնարավորության դեպքում Ազգային ժողովի վերջնական ձևավորումից հետո հայ պատգամավորները կհանդիպեն իրանցի գործընկերների հետ համագործակցության զարգացման օրակարգը քննարկելու համար։

Իսրայելյանի կարծիքով, որքան ավելի նախաձեռնող լինի հայկական կողմը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, այնքան արդյունավետ կզարգանա համագործակցությունը։

Իր հերթին իրանագետ Արտյոմ Տոնոյանն ուշադրություն դարձրեց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հայտարարության վրա, որտեղ խոսվում է այն մասին, որ նման հայտարարությունների կրկնությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների համար։

Բացի այդ, ParsToday գործակալությունը նկարագրել է Կոնջորյանի հայտարարությունը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ նրա մեկնաբանությունը (ներողությունը) պայմանավորված է եղել հասարակության և փորձագետների կողմից ճնշումով։

«Մասնավորապես, խոսվել է փորձագետների ակտիվ արձագանքի կարևորության և նման հայտարարություններ անելու անթույլատրելիության մասին», - ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է Թեհրանի հնարավոր արձագանքին, ապա, ինչպես նշեց փորձագետը, իրանցիները սովորաբար չեն շտապում պատասխան հայտարարությունների հարցում։ Իրանական կողմի հետագա քայլերն ու գործողությունները թույլ են տալիս հասկանալ, թե որքան լուրջ են նրանք ընդունել հայ պատգամավորի արտահայտությունը։

Խոսե՞լ է արդյոք Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը Արցախի մասին

Ինչ վերաբերում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերիի՝ Բաքու կատարած այցին, ապա փորձագետները կասկած են հայտնել ադրբեջանական մամուլի կողմից նրան վերագրվող Ադրբեջանին Արցախի պատկանելության մասին հայտարարությունների հավաստիության վերաբերյալ։

Տոնոյանը նշում է, որ իրանական մամուլը գրել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության առիթով Բաքերիի հայտարարության մասին։

«Բայց հետաքրքիր է, որ տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, IRNA գործակալության ռուսական տարբերակում (հղում անելով Trend.az ադրբեջանական կայքին)։ Իրանական կողմն առայժմ չի հերքել դա», - նշեց փորձագետը։

Տոնոյանի կարծիքով՝ այդ առումով Հայաստանի ԱԳՆ-ը պետք է աշխատանք տանի այդ հարցը պարզաբանելու նպատակով, և այդ դեպքում, հնարավոր է, Թեհրանից պաշտոնական հերքում լինի։

Իրանագետը մեկ անգամ ևս նայել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի այցի կադրերը։ Հանդիպումների ընթացում Բաքերին խոսում է այն ամենի մասին, ինչ նշված է ադրբեջանական ԶԼՄ-ներում, բացի Արցախից։ Տոնոյանի կարծիքով, եթե Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը նման հայտարարություն աներ Ղարաբաղի մասին, ապա ադրբեջանական ԶԼՄ-ները դժվար թե կտրեին այդ հատվածը։

Արմեն Իսրայելյանը նշեց նաև, որ իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել է կադրեր, որտեղ հանդիպումներից հետո ելույթ են ունենում նաև Մուհամմադ Բաքերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Флаги Армении и Ирана - Sputnik Արմենիա
Շրջանառվող լուրերն ու մեկնաբանություններն աղավաղում են Իրանի դիրքորոշումը. ռազմական կցորդ

«Նրանց ասածը համապատասխանում է նրա, ինչ հաղորդում են իրանական, այլ ոչ թե ադրբեջանական ԶԼՄ-ները», - նշեց փորձագետը։

Մասնավորապես, Բաքերին արտահայտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ոչ մի խոսք չի ասել Արցախի մասին։ Այնուհետև նա անցում է կատարել այլ թեմաների։

Իրանագետի կարծիքով՝ այդ հրապարակումները Բաքվի հերթական քարոզչական հնարքն են, որը նա օգտագործում է վերջին 6-7 տարիների ընթացքում։

Նշենք, որ արդեն հունվարի 17-ի երեկոյան Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Մահդի Վեջդանինը հանդիպում է ունեցել Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ։

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն:

Լրահոս
0