00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:23
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու սկանդալ մեկ խորհրդարանում. Թանդիլյանի սպիտակ վարդերը կդառնա՞ն սպիտակ դրոշ

© Sputnik / Asatur YesayantsВаге Энфиаджян подарил букет Мане Тандилян (15 января 2019). Еревaн
Ваге Энфиаджян подарил букет Мане Тандилян (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանում տեղի ունեցած սկանդալը ջրի երես հանեց երկու չափազանց տհաճ խնդիր։ Ցավոք, դրանցից մեկն արդեն նորություն չէ, իսկ երկրորդը նոր է նշմարվում, թեև այն մարդիկ, որ պահպանել են ողջախոհությունը, զգուշացնում էին՝ այն, ինչ մեզ մոտ «ընդդիմություն» է կոչվում, ընդդիմադիր է լինելու ոչ թե իշխանության հանդեպ, ինչը նորմալ կլիներ, այլ միմյանց։

Խորհրդարանի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պաշտպանեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին։ Բանն այն է, որ Արման Բաբաջանյանը, որը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է, ԱԺ ամբիոնից խոսեց հայ դեսպանների ու դիվանագետների իբր գործած հանցանքների մասին։ Խոսքն այդ թվում նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին էր։ Ինչի համար և արժանացավ Աբովյանի խիստ պատասխանին։

Первое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ելո՞ւյթ, թե՞ հաղորդում հանցագործության մասին. պատգամավորը թվարկել է դեսպանների հանցանքները

Չենք շարադրի առաջացած  վիճաբանության ընթացքը. մանրամասները հաստատ հայտնի են հետաքրքրվողներին։ Նշենք միայն, որ այդ դեպքը ջրի երես հանեց երկու տհաճ խնդիր։

Դրանցից մեկը նոր չհայտնվեց ու ակնհայտ էր «թավշյա» իշխանափոխության հենց սկզբից։ Շատերն իրենց թույլ են տալիս մարդկանց անհիմն հանցագործ անվանել, այն դեպքում, երբ դեռ չկա դատարանի որոշում, նույնիսկ քրեական գործ չկա։ Այսօր արդեն դա սկսվում է դրսևորվել Ազգային ժողովում, մի վայրում, որտեղ պատգամավորները ուղղակի պարտավոր են իրենց օրենքի շրջանակում  պահել։

Բակի պարապ խոսակցությունները պետք է տարբերվեն խորհրդարանի ամբիոնից հնչող խոսակցություններից։ Մի օր այն մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս անհիմն մեղադրանքներ անել, իրենց վրա կզգան բումերանգի էֆեկտը, իսկ մենք անցնենք երկրորդ խնդրին։

Հիշեցնենք միայն Քրեական օրենսգրքի ոսկե խոսքերը, որոնց պետք է ենթարկվեն նույնիսկ պատգամավորները.

«Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչեւ որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան»։

Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ լրիվ ակնհայտ դարձավ նույնիսկ ոչ թե այն, որ խորհրդարանում ընդդիմություն չկա (դրա մասին վաղուց էր խոսվում, նույնիսկ` արտահերթ ընտրություններից առաջ, առավել ևս` ընտրություններից հետո) այլ, որ ընդդիմությանը հավակնող երկու ուժերը ընդդիմադիր են ոչ թե խորհրդարանական մեծամասնությանը, ինչպես պետք է լիներ նորմայում, այլ միմյանց։

Депутат от фракции Процветающая Армения Арман Абовян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր խորհրդարանի առաջին կռիվը. պատգամավորները մտնում են հունի մեջ

Առաջին իսկ օրվանից հասկանալի դարձավ։ Երկու «Հայաստաններին»` «Լուսովոր» ու «Բարգավաճ» ժողովուրդն արդեն կոչում է «Էլ կլասիկո Ծառուկյան–Մարուքյան», Իսպանիայում մշտական ֆուտբոլային հակամարտության անալոգիայով։ Դե ինչ, ներկայիս գումարման խորհրդարանը բոլոր շանսերն ունի հիշվելու հենց որպես նման «էլ կլասիկո», չնայած Մանե Թանդիլյանին նվիրված վարդերին։

Իրականում դա շատ տխուր է, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ ձևի համար չի պատրաստվում այդպիսինը լինել, այլ միմյանց միջև է հարաբերություններ պարզում։ ԱԺ մեծամասնության համար դա միայն ձեռնտու է, մարդիկ, որոնք իրենց կարգավիճակով կոչված են լինել մեծամասնության քննադատ ու մրցակից, զբաղված են վիճաբանություններով։ խորհրդարանական մեծամասնության համար կատարյալ պայմաններ են ստեղծվում, չէ՞։

Նախորդ իշխանության մասին ինչ ասես չի ասվել. «միապետական», «հակաժողովրդավարական», «դիկտատորական»  ու քիչ է մնում՝ «արյունոտ» ռեժիմ...

Իսկ հիմա եկեք հիշենք. Հանրապետական կուսակցությանը ով չէր ալարում՝ քննադատում էր, քննադատում էին տեղին ու անտեղի, դաստիարակված ձևով ու ոչ այդքան։

Հիմա է պարզվում, որ օրինակ վեցերորդ գումարման խորհրդարանում ընդդիմությունն իրական էր, ընդդիմությունը հանգիստ բարձրաձայնում էր իր քննադատությունը։  Իսկ հիմա որոշ ժամանակ մենք ստիպված ենք սերիալ դիտել այն մասին` ինչպես կռվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը։ Համենայն դեպս նոր խորհրդարանի առաջին օրերի աշխատանքը ավելի լավատեսական ենթադրությունների համար առիթ չի տալիս։

Լրահոս
0