https://arm.sputniknews.ru/20190117/armenia-tmranyut-iran-16793929.html
Թմրանյութի տեղափոխման աննախադեպ միջոց. ՊԵԿ-ը կանխել է, Իրանի 2 քաղաքացի կալանավորված է
Թմրանյութի տեղափոխման աննախադեպ միջոց. ՊԵԿ-ը կանխել է, Իրանի 2 քաղաքացի կալանավորված է
Sputnik Արմենիա
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են: 17.01.2019, Sputnik Արմենիա
2019-01-17T10:36+0400
2019-01-17T10:36+0400
2019-01-17T10:36+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/94/13159462_0:137:1440:952_1920x0_80_0_0_51318497eb10f3fe0e08637800c26b73.jpg
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/94/13159462_0:92:1440:997_1920x0_80_0_0_4adfa3ffcaa503067d85755dcb2e7c74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պետական եկամուտների կոմիտե, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հհ պետական եկամուտների կոմիտե, իրանի իսլամական հանրապետություն
Թմրանյութի տեղափոխման աննախադեպ միջոց. ՊԵԿ-ը կանխել է, Իրանի 2 քաղաքացի կալանավորված է
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձը: Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ:
Պետական եկամուտների կոմիտեի և «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները«Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի 25 կգ քաշով ծանրոցը: Մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը և պարզել, որ դրանցում առկա թաղիքները ներծծված են «ափիոն» տեսակի թմրամիջոցով:
Հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցակետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա-ին: Զվարթնոց օդանավակայանի մոտակայքից էլ հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի՝ Ս.Ե-ն:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են: