ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ այսօր զբաղեցրած պաշտոններից ազատվել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։
Որոշումը կայացվել է այսօր, կառավարության հերթական նիստում։ Այն պայմանավորված է նրանով, որ նշված անձինք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ստացել են պատգամավորական մանդատներ։
Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էին թավշյա հեղափոխության արդյունքում։