00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանը չի խաղաղվում. ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը

© Photo : press office of the MFA of RAВстреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху (11 июля 2018). Брюссель
Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху  (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ի՞նչ է կարելի սպասել այդ բանակցություններից` այդքան էլ հասկանալի չէ, հատկապես վերջերս ստեղծված արտաքին քաղաքական խառնաշփոթի մեջ։

Հայտնում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում։ Հանդիպումը կանցնի հարևան պետական գոյացության այն հայտարարությունների ֆոնին, իբր բանակցային գործընթացում Հայաստանի հանրությանն անհայտ առաջընթաց կա։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян перед началом заседания Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախը որոշիչ ձայն ունի, բանակցություններում ներգրավելու հարցում դրական դինամիկա կա

Թե ինչը կարող է առաջընթաց կոչվել հարևան պետության իսթեբլիշմենթի տեսակետից, ընդհանուր առմամբ, բավականին հասկանալի է։ Պարզապես անհասկանալի է՝ մեր դիրքորոշումից դա առաջընթաց է, թե՞ հետընթաց։

Իհարկե, նման բանակցությունների մանրամասները երբեք լայն հասարակայնությանը հասանելի չեն դարձել, համենայն դեպս, միանգամից։ Պետք չէ տարբեր մեկնաբանությունների առիթ տալ, իսկ դրանք պարտադիր կլինեն, իսկ այդ խոսակցությունները աճելու ու տգեղ դառնալու հատկություն ունեն, հատկապես, եթե ինչ–որ մեկը միտված կերտում է այդ տգեղությունը։

Վերջին ամիսներին բանակցությունների հետ կապված անհանգստությունն աճում է։

Հնարավոր է, որ այդ անհանգստությունը ոչ մի հիմք չունի, իզուր ենք անհանգստանում, բայց այդ դեպքում պետք է մի փոքր բացել գաղտնիության շղարշը ու գոնե ընդհանուր ներկայացնել՝ ինչ հարցերի շուրջ են հիմա ընթանում բանակցությունները, այլ ոչ թե ասել իբր «ազնիվ խոսք, ամեն ինչ լավ է»:

Մեծ տարածաշրջանում իրավիճակը չի էլ մտածում լավանալու մասին: Դոնալդ Թրամփը թույլ է տվել իրենց այն, ինչը մի փոքր անցնում է «կարմիր» գծից. խոստացել է Թուրքիային տնտեսապես խեղդել, եթե Անկարան մտադրվի վերացնել սիրիական քրդերին ամերիկյան զորքերը Սիրիայից հանելուց հետո։ Այսինքն` նույնիսկ Թրամփն է հիանալի հասկանում, որ Թուրքիայի հետ կոնսենսուսի հասնելու միակ տարբերակը նրա ֆիզիկական ոչնչացումն է։ Միշտ էլ այդպես է եղել, բոլոր ժամանակներում, սկսած XI դարում Փոքր Ասիա նրանց ներխուժումից։

Астрологические часы в Праге - Sputnik Արմենիա
Ինչպիսի՞ն կլինի 2019թ-ը. Վանգան նախազգուշացրել է ծանր ժամանակների մասին

Թրամփը զգուշացնում է Թուրքիային, իսկ մեզ մոտ ինչ–որ անհասկանալի բողոքի ակցիաներ են անում Երևանում Ռուսաստանի դեսպանատան ու Գյումրիում ռուսական ռազմակայանի դիմաց։ Այդ ակցիաներին մասնակցող մարդկանց թվի չնչին լինելը չի կարող հանգստ շունչ քաշելու առիթ լինել. երևի ԱՄՆ նախագահի վերոնշյալ խոսքերը պետք է մեծ տառերով գրել ամեն տեղ, որ մշտապես որոշ մարդկանց աչքերի առաջ լինի։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կանցնեն ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի դաշնակիցների և գործընկերների հետ Երևանի ամբողջությամբ չարտահայտած մտքերի ֆոնին։ Մյուս կողմից էլ` դժվար թե կարելի է մեղադրել նոր իշխանությանը խնդիրներն և լարվածությունը մտածված ստեղծելու մեջ. իհարկե ոչ, քանի որ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները (որպես հնարավոր այլընտրանք) ընդհանրապես չեն զարգանում, անորոշ են դառնում։

Եթե հաշվի չառնենք Բոլտոնի այցը, որը եկավ, ցուցամատը մենթորավարի թափահարեց, հետո վերցրեց այդ ցուցամատն ու հեռացավ։

Որպես քաղաքական միավոր Եվրամիության հետ հարաբերությունների մասին հոռետեսորեն են խոսում հենց իրենք` նոր իշխանությունները։

Заседание Европейского Совета в Брюсселе - Sputnik Արմենիա
Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է

ԱԺ նորընտիր խոսնակ Արարատ Միրզոյանը ասել էր, որ այս տարվա ընթացքում Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից Հայաստան–ԵՄ համաձայնագրի վավերացումն իրատեսական չէ։ Նոր խոսնակը խոստովանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կլիներ ավելի արդյունավետ, եթե նախորդ խորհրդարանը մնացած լիներ։

Նման պայմաններում Արցախի շուրջ բանակցություններին պետք է տասնապատիկ զգուշությամբ մոտենալ։ Թեև հուսանք, որ Զոհրաբ Մնացականյան ու իր ղեկավարած գերատեսչությունը հասկանում են իրենց առջև եղած բոլոր բարդությունները։

Բայց ամեն դեպքում, գիտակցելով, որ անհնար է բացահայտել բանակցությունների բոլոր մանրամասները, կուզենայինք գոնե նվազագույն տեղեկություն ստանալ բանակցությունների ընթացքում քննարկված թեմաներից։ Թեկուզ վերջերս մեծ քանակությամբ հայտնվող սխալ մեկնաբանությունները կանխելու համար։

Լրահոս
0