Արմեն Սարգսյան
Երևանի քաղաքապետարանը բավականին մեծ թվով դիմումներ է ստացել մայրաքաղաքի փողոցների անվանափոխության և անվանակոչման հետ կապված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:
«Բավական երկար տարիների ընթացքում հավաքված դիմումներ կան, որ պետք է ուսումնասիրվեն»,- մանրամասնեց Սարգսյանը:
Օրինակի համար նա նշեց հռչակավոր երգչուհի Գոհար Գասպարյանի անունը. այդ անունը կրող փողոց Երևանում չկա: Նմանատիպ բացերի վրա աշխատելու խնդիրներ ունեն, որ հիմա փորձում են համակարգել ու լուծել: