00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանի հանված ցուցատախտակն ու շփոթված նոր պատգամավորները. խորհրդարանի նոր էջը

© Sputnik / Asatur YesayantsПервое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Первое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի 7–րդ գումարման խորհրդարանը ձեռնամուխ է եղել աշխատանքին, իսկ նախկին և ներկա պատգամավորների պահվածքի մեջ տարբերությունն ակնհայտ է։

Եթե հանկարծ հայտնվեք Հայաստանի խորհրդարանում և որոշեք այնտեղ ճաշել, բուֆետ իջեք ընդմիջումից հինգ րոպե առաջ։ Դուք կհասցնեք վերցնել ճաշը և նստել սեղանի մոտ։ Եվ իսկույն ձեր աչքի առաջ, դրամարկղի մոտ պատգամավորներից կազմված հերթ կգոյանա։

Այստեղ անսովոր ի՞նչ կա`կհարցնեք դուք։ Այն, որ նախկին խորհրդարանականներից քչերն էին իջնում բուֆետ։ Բայց ոչ ասկետիզմի պատճառով։ Ուղղակի նրանց ուտելիքը տանում էին աշխատասենյակներ։ Ոչ բոլորինը, իհարկե (չենք զրպարտի)։ Բայց յուրաքանչյուր ընդմիջման ժամանակ բուֆետներից աշխատասենյակներ էին գնում սկուտեղներով քարտուղարուհիները։

Первое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի խորհրդարանի խոսնակը սովորեցրեց նոր պատգամավորներին կոճակ սեղմել

Հիմա պատգամավորներն իրենք են իջնում ճաշելու կամ մի բան ուտելու։ Իհարկե, չհաշված խոսնակին և փոխխոսնակին։ Եվ, անշուշտ, Գագիկ Ծառուկյանին։ Չէ որ նա բազմիցս բացատրել է անհասկացող լրագրողներին, որ զբաղված է կարևոր գործերով` հանուն երկրի բարեկեցության։ Ի՞նչ բուֆետ...

Բայց մնացած պատգամավորները գալիս են և չեն վախենում հերթերից։ Իսկ որտեղի՞ց է հերթ գոյանում։

Բանն այն է, որ նիստերին գալիս են բոլոր կամ գրեթե բոլոր պատգամավորները։ Համենայն դեպս, նոր խորհրդարանի աշխատանքի առաջին օրերին։

Քիչ է, որ նրանք գալիս են, նիստի ընթացքում մնում են դահլիճում և դուրս գալիս միայն ընդմիջմանը, ընդ որում`ոչ մի րոպե շուտ։ Ուստի նրանք ճաշարան են գալիս միասին` մի գծով։, այնպես որ միջանցքներում գրեթե չես հանդիպի խորհրդարանականների, առավել ևս` ծխախոտով։ Այդ մասին արդեն հոգ էր տարել նախկին խոսնակ Արա Բաբլոյանը` հավատարիմ բժշկի իր կոչմանը։

Պատգամավորները չեն թափառում միջանցքներում, չեն ծխում նախասրահում, չեն մնում աշխատասենյակներում (ուղղակի նրանք չեն հասցրել տեղավորվել այնտեղ իրենց իրերով)։ Այդ դեպքում ի՞նչ են անում նրանք։

Սովորում են սեղմել կոճակները և խոսել բարձրախոսով։

«Հարգելի պատգամավորներ, պետք է այսպես քվեարկել. սկզբից սեղմում եք գրանցման կոճակը, հետո երեք կոճակներից մեկը` «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»։ Միկրոֆոնի հետ ոչինչ անել պետք չէ։ Այն ավտոմատ կերպով կմիանա», – նախօրեին այսպես էր սովորեցնում իր ընկերներներին պատգամավորի դժվարին գործը նոր խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նա խորհրդարանական «գայլ» չէ (այդպիսիք այստեղ գրեթե չկան), բայց ամեն դեպքում հասցրել է աշխատել նախորդ գումարման խորհրդարանում։

Խորհրդարանական տնտեսվարները երկուշաբթի հանում էին նախկին պատգամավորների անուններով ցուցատախտակները նրանց աշխատասենյակների դռներից մոտից։ Մեր աչքի առաջ հանեցին նախկինում անսասան ցուցատախտակը ( գրեթե բաբելոնյան արձանագրությունների չափ հին)` Սամվել Ալեքսանյանի անունով։ Եվ հիմա խորհրդարանական պատերը զարդարված են հանված մեխերի թարմ անցքերով։

Кулуары Национального собрания во время перерыва первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր ԱԺ. շուրջբոլորն անծանոթ դեմքեր են

Պատգամավորները հարգալից վերաբերմունք են դրսևորում գործընկերների նկատմամբ, առաջին հերթին` կանանց։ Երբ նախօրեին ընդդիմությունից փոխխոսնակ էին ընտրում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, իմանալով իր ընտրվելու մասին, հանկարծ դուրս եկավ դահլիճից։ Լրագրողները միջանցքում տարակուսած իրար էին նայում։ Էնֆիաջյանը երկու րոպեում նույն արագությամբ վերադարձավ ծաղկեփնջով, որը նվիրեց պարտված Մանե Թանդիլյանին («Լուսավոր Հայաստան»)։

Չի անտեսվել նախկին խորհրդարանի ևս մի հետաքրքիր ավանդույթ` հարգանք ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Այդ առումով նախկին խորհրդարանի «այցեքարտը» Էդուարդ Շարմազանովն էր։ Բոլորը գիտեն նրան որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության «հիմնասյուներից» մեկի։ Նա ծագումով հույն է, ընդ որում, անձամբ ծանոթ է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և այդ երկրի մյուս ղեկավարների հետ։

Նոր խորհրդարանում, ցավոք, հույներ չկան (հուսանք, որ հաջորդ խորհրդարանում կլինեն)։ Իսկ նիստերի առաջին օրը` հունվարի 14–ին, ամբողջ աշխարհի քրդական պարբերականների ուշադրությունը գրավեց Կնյազ Հասանովը։ Հենց նա բացեց նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը` որպես ամենատարեց պատգամավոր։ Այդ մասին գրել են մի քանի արտասահմանյան քրդական թերթեր։

Ճիշտ է, անհետացել է երկու նախկին խորհրդարաններին բնորոշ յուրահատկությունը` արմատական ընդդիմությունը, որը, «ժանրի օրենքների համաձայն», կռիվ էր տալիս իշխանության հետ։

Այդպիսին կարող էր լինել նախկին իշխող ուժը` ՀՀԿ–ն, բայց խորհրդարան անցնելու համար նրան չի բավականացրել ձայների 0,3 տոկոս։ Վակուումը փորձում են լրացնել «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»։ Ճիշտ է, առաջին օրերին նրանք բախվել են ոչ թե խորհրդարանական մեծամասնության, այլ միմյանց հետ։ Ի դեպ, նախկին ընդդիմությունը նման բան իրեն երբեք թույլ չէր տա` ներսի գաղտնիքը դուրս չհանելով։

Բայց, չկա չարիք առանց բարիքի։ Միգուցե ազատ ժամանակը պատգամավորները կծախսեն օրինագծերի քննարկման վրա։

Լրահոս
0