ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Փրկարարները փորձում են պարզել գազի պայթյունի էպիկենտրոնում հայտնված չորս մարդու գտնելու վայրը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Պայթյունի էպիկենտրոնում հայտնված 13 մարդկանցից չորսի ճակատագիրն անհայտ է», – ասել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանի ղեկավարին հրահանգել է տուժածներին բազմակողմանի օգնություն ցուցաբերել։ Տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Հաստատ է, որ մեկ կին մահացել է, հայտնում է Mash տելեգրամ ալիքը։ Մահացածը Լարիկովա Մարիան է, որի դստերը հիվանդանոց են տեղափոխել։
Հիշեցնենք` կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Միջադեպը տեղի է ունեցել Խաբարովի փողոցում գտնվող №16 տան վերջին հարկում։ Նախնական տվյալների համաձայն` 5 մարդ է տուժել։
В городе Шахты в жилом доме произошёл взрыв газа.
— Путин говорит (@CzarSays) 14 января 2019 г.
Мощным ударом снесло два верхних этажа - восьмой и девятый.
На данный момент один погибший и шесть пострадавших. Спасатели ведут работы, возможно под обломками еще есть пострадавшие. Ростов держись! pic.twitter.com/LftEC9XufW
Փրկարարները իններորդ հարկի փլատակների տակից հանել երեխային ու մորը, փոքրիկը երկու տարեկան է։ Բարեբախտաբար, նրանք ողջ են։
Շենքից 140 մարդ է տարհանվել։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Շախտի է մեկնել։ Այնտեղ է ուղևորվել նաև տարածաշրջանի դատախազ Յուրի Բարանովը։
Взрыв газа в доме в городе Шахты Ростовской области.
— Проф. Преображенский (@prof_preobr) 14 января 2019 г.
1 погибший, судьба четырех человек пока не установлена.
Разрушены четыре квартиры.
Губернатор зачем-то ввел режим ЧС во всем городе. pic.twitter.com/lQpsB2G202
Հիշեցնենք նաև, որ սա բնակելի շենքում խոշոր պայթյունի արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 31–ին Մագնիտոգորսկում նման պայթյունի հետևանքով փլվել էր ինը հարկանի շենքի մուտքերից մեկը. 39 մարդ էր մահացել։
Ростовская область. г.Шахты. Частенько у них.. pic.twitter.com/p1gqCbgr55
— Бильбо Беггинс (@vidok4) 14 января 2019 г.