00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ

© Photo : provided by Edgar KarapetyanУчастники конкурса Mister Model Worldwide 2018 в Дели
Участники конкурса Mister Model Worldwide 2018 в Дели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներկայացուցիչ 23-ամյա Էդգար Կարապետյանը Mister Model Worldwide 2018 չդարձավ, սակայն Հնդկաստանից վերադարձավ արժեքավոր ձեռքբերումներով։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերն ու ադրբեջանցիները կարողանում են սատարել միմյանց և նորմալ շփվել։ Համենայնդեպս, եթե խոսքը գեղեցկության մրցույթների մասին է։ Դրանում համոզվել է հայաստանցի մոդել Էդգար Կարապետյանը։

Էդգարը 23 տարեկան է, մոդելային բիզնեսում ներգրավված է 19 տարեկանից։ Զուգահեռաբար ընկերություններից մեկում գանձապահ է աշխատում։ Դեկտեմբերին նրան բախտ վիճակվեց առաջին անգամ մասնակցելու Դելիում կայանալիք Mister Model Worldwide 2018 միջազգային մրցույթին։ Գլխավոր մրցանակը նա չստացավ, սակայն Հայաստան վերադարձավ երկու անվանակարգերում` «Լավագույն տաղանդ» և «Լավագույն ոճ» տարած հաղթանակով։

© Photo : provided by Edgar KarapetyanԷդգար Կարապետյանը Դելիում
Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ - Sputnik Արմենիա
Էդգար Կարապետյանը Դելիում

«Ինձ վրա մեծ պատասխանատվություն էր դրված, անհանգստանում էի, բայց կարողացա հաղթահարել։ Մրցույթը բացելու պատիվն ինձ էր տրված, այսինքն` Հայաստանին։ Հատկապես հետաքրքրական էր Ադրբեջանի մասնակցի հետ ծանոթությունը», –Sputnik Արմենիային պատմեց Կարապետյանը։

Ծանոթանալիս տղաները միմյանց ձեռք սեղմեցին, Էդգարը ժպտաց։ Մրցույթներից մեկի ժամանակ այնպես ստացվեց, որ ադրբեջանցի մասնակիցը ինչ–որ սխալի պատճառով, չէր կարողանում հասկանալ, թե որ համարի ներքո պետք է բեմ դուրս գա։ Օգնության հասավ Էդգարը։

© Photo : provided by Edgar KarapetyanԷդգար Կարապետյանը` հայ թագավորների հանդերձանքով
Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ - Sputnik Արմենիա
Էդգար Կարապետյանը` հայ թագավորների հանդերձանքով

Մրցույթը 7 օր տևեց, այդ օրերի ընթացքում Էդգարին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ևս 25 մասնակցի շատ դժվար էր. առավոտը սկսվում էր ժամը 4-ից։  Ամեն օր ֆոտոսեսիաներ, հարցազրույցներ, մրցույթի նախապատրաստական աշխատանքներ, փորձեր. այդ ամենը շատ էր հոգնեցնում։

Հայ երիտասարդը մրցույթի ժյուրիին գերեց իր տաղանդով և ոճով։ Ցուցադրություններից մեկի համար նա ընտրել էր հայ թագավորների տարազը։

© Photo : provided by Edgar KarapetyanМister model 2018
Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ - Sputnik Արմենիա
Мister model 2018

«Լավագույն տաղանդ» անվանակարգում նրան հաղթանակ բերեց վրձնի և ներկերի շնորհիվ ստեղծած «սառցե հեքիաթը»։ Բայց ամենադժվարն Էդգարի համար եղել է հարցազրույցի փուլը, քանի որ լեզվային խոչընդոտներ կային։

«Նրանք շատ համեղ խոհանոց ունեն, դժվար կլիներ չուտելը։ Բախտս բերեց, ես ինձ չէի սահմանափակում, 185 սմ հասակ և 65 կգ քաշ ունենալու պարագայում դրա անհրաժեշտությունը չկար», – ասաց Էդգարը։

© Photo : provided by Edgar KarapetyanԷդգար Կարապետյան
Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ - Sputnik Արմենիա
Էդգար Կարապետյան

Երիտասարդը մտադիր է իր ներդրումն ունենալ մի ոլորտում, որը Հայաստանում դեռ նոր է զարգանում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մրցույթի  ազգային տնօրեն Յանա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի մասնակցությունը նման մրցույթներում չափազանց կարևոր է։ Շատերը նույնիսկ չգիտեն մեր երկրի մասին, իսկ նման միջոցառումները օգնում են հանրահռչակել այն։

© Photo : provided by Edgar KarapetyanԷդգար Կարապետյան
Տաղանդավոր և ոճային. ինչպես է հայը սատարել ադրբեջանցուն գեղեցկության մրցույթի ժամանակ - Sputnik Արմենիա
Էդգար Կարապետյան

Նա նշեց, որ Էդգարը մրցույթներին մասնակցելու բազմաթիվ հրավերներ է ստացել։ Հնարավոր է, որ արդեն մի քանի ամիս անց նա կրկին մրցութային մեծ բեմ դուր գա։

Լրահոս
0