ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած Գազել մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:
Վանաձոր բժշկական կենտրոնից Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում, մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված Գազելը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին: