00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը Sputnik Արմենիային պատմել է որդու սպանության գործի մանրամասներն ու անդրադարձել նրա սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի` 23 տարի առաջ տեղի ունեցած սպանության ու դիակի հայտնաբերման կադրերը, որոնք վերջին օրերին հրապարակվել են համացանցում, զոհի ծնողները չեն տեսել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Իոսիֆի հայրը` Երևանի բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը։

Оружие - Sputnik Արմենիա
Որոտանի 45-ամյա բնակչին սպանել է իր համագյուղացին. կասկածյալը կալանավորվել է

Ավելին` նա հայտնեց, որ այդ կադրերը համացանցում հրապարակած գրող–հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը տարիներ առաջ հաղորդում էր պատրաստել իրենց որդու սպանության մասին, տեսանյութն իրենց իսկ խնդրանքով տրամադրել է իրենց` ՀՀ նախագահին ու վարչապետին ներկայացնելու համար, բայց զգուշացրել էր` չնայեք։

Իսկ Մալյանին դիմելու պատճառը եղել է իրենց որդու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին տարածված լուրը։

«Այս նոր կառավարությունը ցմահ բանտարկյալներից ընտրյալների համար է ներում հայտարարել։ Ես նույնիսկ բոլորին հարց եմ տալիս, թե ինչո՞ւ այդ հրեշը, ինչո՞ւ այդ ամենավտանգավոր հանցագործին եք ընտրել։ Չեն ասում`ինչու»,– ասաց Աղաջանովը` հավելելով, որ այս հարցով դիմումներ են ուղղել և՛ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, և՛ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բայց առայժմ պատասխան չեն ստացել։ Առաջիկայում մտադիր են նաև Փաշինյանից ընդունելություն խնդրել` նրա հետ անձամբ զրուցելու համար։

Անցած տարիների ընթացքում որդեկորույս ծնողները լուրջ չեն վերաբերվել Մհեր Ենոքյանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու նրա մասին հրապարակումներին։ Միխայիլ Աղաջանովի խոսքով` իրենք վստահ են եղել, որ իրենց որդու սպանության համար դատապարտված անձը կրելու է արժանի պատիժը, իսկ թե ինչով է նա այդ ընթացքում զբաղվում` գիրք է գրում, ուսում է ստանում, ինքնաարդարացման ակցիաներ կազմակերպում, համարել են, որ դա նրա գործն է։ Հատկապես, որ Ենոքյանի փաստաբանի ներկայացրած դիմումը (գործը վերաբացելու) Վճռաբեկ դատարանը մերժել էր։

«Դատական պրոցեսի ընթացքում ոչ մի պրոբլեմ չի եղել, ամեն ինչ պարզ էր` երկու հոգի խաբելով տղայիս տարել էին ինչ–որ մի տեղ` հանցավոր նպատակներով։ Ինչպես պարզվեց, դա նախապես պատրաստված սցենար էր։ Եվ այդ ամենը հնչեցվեց դատական պրոցեսի ընթացքում», –ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ մեղադրյալի աթոռին հայտնված որդու ընկերները, իր հիշելով, դատարանում չեն էլ հայտարարել իրենց առաջադրված մեղադրանքը չընդունելու մասին։

Капан - Sputnik Արմենիա
Դաժան սպանություն Սյունիքում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը

«Հարությունյանը դատական պրոցեսի ընթացքում ասաց, որ դա արվել է ինձանից որդուս դիակի տեղն ասելու դիմաց փող ուզելու համար։ Ասաց, որ ամիսների ընթացքում Մհերն իրեն սովորեցնում էր հեշտ փող աշխատելու ձևը։ Կինոներ էին նայում ու քննարկում, թե ինչ սխալներ են թույլ տվել կինոյի հերոսները, որ իրենք այդ ձևով չեն անի։ Եվ մարդ էին ման գալիս, որից կարելի է փող կորզել, և գտան մի տեսաբան պրոֆեսոր, որը երևի պարկով փողի վրա էր նստած ու կարող էր իրենց վճարել»,– պատմեց Աղաջանովը։

Սակայն հետո տարիների ընթացքում Մհեր Ենոքյանը, նրա խոսքով, որոշել է հրաժարվել իրեն մեղսագրված հանցանքից։

«Բայց դա շատ բարձր չէր ասվում։ Նրանք մոտավորապես մի 15 տարի սպասեցին` մինչև այդ Հարությունյանի ժամկետը լրացավ, նա դուրս եկավ ու անհետացավ։ Իսկ իրենք սկսեցին նամակներ գրել նրան, թե` դու քո պատիժը ստացել ես, քեզ ոչ մի բան չի սպառնում, արի մեղքը վերցրու քեզ վրա, իմ հոդվածն էլ կփոխվի, ես էլ դուրս կգամ։ Բայց այդ տղան չցանկացավ սրանց հետ կոնտակտի մեջ մտնել, ասում են, որ նույնիսկ Հայաստանում չէ, թողել–գնացել է»,– ասաց Աղաջանովը։

Իսկ ազատազրկման մեջ մնացած Ենոքյանի շուրջ այսօր մեծ աղմուկ է բարձրացել։ Հանրությունը քննարկում է 23 տարի առաջ տեղի ունեցած սպանությունն ու համացանցում տարածում գտած սահմռկեցուցիչ տեսանյութերը։

Հունվարի 14-ին Երևանում նույնիսկ բողոքի ակցիա է նախապատրաստվում։ Հրապարակված հայտարարության համաձայն` 19 տարեկանում սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատներն ու նրա հոր գործընկեր բժիշկները ցույց են անցկացնելու` թույլ չտալու համար, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի։

Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովին սպանել էին 1996թ–ին։ Նրա սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկեր Արամ Հարությունյանին։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Տավուշում մորն ու որդուն դաժանաբար սպանելու համար կալանավորել են 27-ամյա երիտասարդին

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Իսկ Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման:

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Լրահոս
0