00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ շփում չի եղել և չի լինելու. Արմեն Գևորգյանի պաշտպան

© Sputnik / David GalstyanАдвокат Эрик Алексанян ответил на вопросы журналистов (11 января 2019). Еревaн
Адвокат Эрик Алексанян ответил на вопросы журналистов (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրիկ Ալեքսանյանի խոսքով` 0038 գաղտնի հրամանի մասին ևս Արմեն Գևորգյանը տեղեկություններ չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Դատական նիստը հետաձգվեց, որովհետև պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքը չէր ստացել։ Այս մասին այսօր, հետաձգված դատական նիստից հետո, լրագրողներին ասաց նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննության դատական նիստը։ Այն կկայան հունվարի 17–ին։

Армен Геворгян перед зданием суда (13 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շատ բան ունեմ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ. Արմեն Գևորգյան

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը 2 մեղադրանքով` սահմանադրական կարգը տապալելը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, հաստատել է, որ հիմնավոր կասկածներ առկա չեն։ «Փողերի լվացման դեպքում, թեև հաստատվել է հիմնավոր կասկածի առկայությունը, բայց կալանավորման հիմքեր չկան»,–նշեց պաշտպանը։

Նա հավելեց, որ իրենց բողոքի հիմքերը միանշանակ չի կարող ասել, որովհետև այնտեղ արտացոլված են փաստական տվյալներ, որոնք ենթակա չեն հրապարակման։ «Մեղադրանքը փոխելուց և Առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանավորման վերաբերյալ մերժելուց հետո առ այսօր ոչ մի քննչական և դատավարական գործողություն Արմեն Գևորգյանի մասնակցությամբ չի իրականացվել»,–ասաց Ալեքսանյանը` նշելով, որ չի կարող ասել, թե առ այսօր ինչու որևէ գործողություն չի կատարվել։

Նա ընդգծեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է` խնդրել են Վերաքննիչ դատարանին, որպեսզի օրինական ուժի մեջ թողնի 1–ին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը։ «Բայց մեկ մեղադրանքի` փողերի լվացման վերաբերյալ, մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք մեր կողմից ներկայացված բողոքի հիմնավորումների մեջ»։

Անդրադառնալով Արմեն Գևորգյանի` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմը լինելու և նրա հետ շփման մասին հարցին` նա այն որակեց որպես փաստաբանական գաղտնիք, բայց նաև վստահեցրեց, որ և՛ այն ժամանակ, և՛ այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ շփում չի եղել և չի լինելու։ «Ոչ էլ նրա պաշտպանների հետ, որովհետև դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով` 0038 գաղտնի հրամանի մասին ևս Արմեն Գևորգյանը տեղեկություններ չի ունեցել։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Լրահոս
0