ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագրի համաձայն` 19-ամյա Տիկնիզյանը կմնա ակումբում մինչև 2022 թվականի ամառ։
Նա ԲԿՄԱ-ում է 2013 թվականից։ Երիտասարդական թիմում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
Առաջին թիմի կազմում դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականին Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում, որտեղ հայտնվել է մեկնարկային կազմում։