00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. մեծ ծրագրի մա՞ս, թե՞ հմուտ թրոլինգ

© Sputnik / Asatur YesayantsНачальник генерального штаба ВС Армении Артак Давтян в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн
Начальник генерального штаба ВС Армении Артак Давтян в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակ Դավթյանի խոսքերը դուրս են մնացել լայն հասարակության ուշադրությունից, բայց արձագանք են գտել Ադրբեջանի ԶԼՄ–ներում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ադրբեջանի սահմանների պահպանության և սահմանազատման վերաբերյալ բավական հետաքրքիր հայտարարություն է արել, բայց այն դուրս է մնացել լայն հասարակության ուշադրությունից։

Ավելի վաղ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանապահ զորքերով փոխարինելու մասին Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, Դավթյանն ասել էր, որ Երևանը կողջունի Բաքվի հետ բանակցությունների մեկնարկը`Ադրբեջանի հետ սահմանները որոշելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ ծառայությունը համատեղ կազմակերպելու առիթով։

Начальник генерального штаба ВС Армении Артак Давтян в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությանը

Sputnik Արմենիան փորձագետների հետ միասին փորձել է պարզել, թե ինչ թաքնված Արտակ Դավթյանի հայտարարության հետևում։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը կարելի է դիտարկել այն նոր հարաբերությունների մեջ, որոնք ստեղծվել են Երևանի և Բաքվի միջև Հայաստանում իշխանափոխությունից հետո։

«Մենք որոշակի պայմանավորվածություններ ենք տեսնում շփման գծում հրադադարի ռեժիմի հարցում, և ինչ-որ վերապահումներով դրանք կատարվում են», – ասաց Հարությունովը։

Գլխավոր հարցն այն է`արդյո՞ք երկու կողմերի այդ նախաձեռնություններն ինչ-որ մեկուսացած կետեր են, թե դա կարգավորման լայն համատեքստի մի մասն է, որն առայժմ հրապարակային չէ։

Առայժմ չկան հավաստի նշաններ, որ քննարկվում է ինչ-որ համալիր կարգավորում կամ փորձ է արվում թեկուզ որոշակի խթան հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին։ Ավելին` ապատեղեկատվություն շատ կա, որը հնչում է երկու կողմերի տարբեր շրջանակներից։

Հայաստանի նոր իշխանություններն ավելի վաղ խոստացել են, որ բանակցությունների գործընթացը թափանցիկ կլինի, բայց դա տեղի չի ունեցել։

Հարությունովի խոսքով` բացառված չէ նաև, որ դրանք տարբեր նախաձեռնություններ են։ Հնարավոր է, որ Ադրբեջանը ստիպված է նվազեցնել լարվածությունը ընթացիկ բարդ տնտեսական իրավիճակում, ինչը քիչ հավանական է։

«Նրանց կողմից ավելի տրամաբանական կլիներ ուժեղացնել ճնշումը` Հայաստանում իշխանափոխությունից հետո ինչ-որ արդյունքների հասնելու նպատակով», – նշեց Հարությունովը։

Իր հերթին «Ռազմինֆո» ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ Արտակ Դավթյանը ակնարկել է, որ պետք է լուծել խաղաղություն հաստատելու հարցը, որից հետո նոր միայն քննարկել` սահմանապահներն են հսկելու սահմանը, թե այլ ուժեր։

«Այդ մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե լուծվի առաջնահերթ` պաշտոնապես չհայտարարված, բայց մարդկանց կյանքեր խլող պատերազմի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եթե պատերազմն ավարտված չէ, եթե դա փաստաթղթերով արձանագրված չէ, ապա սահմանազատման մասին խոսելն անհեթեթ է», – ասաց Դավթյանը։

Погода не способна сломить боевой дух армянских военнослужащих - Sputnik Արմենիա
Քանի կրակոց է հնչել Արցախի սահմանին 365 օրվա ընթացքում. Արցախի ՊՆ–ն ամփոփում է տարին

Նրա խոսքով`եթե առաջիկայում հասնեն հաշտության պայմանագրի կնքման և արցախյան հակամարտության լուծման, ապա 10-15 տարի անց կարող է լուծվել նաև սահմանազատման խնդիրը։

Միաժամանակ նա ուշադրություն է դարձնում, որ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, որոնց հետ Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունի, Բաքուն մինչև հիմա չի ավարտել սահմանազատման գործընթացը։

«Ինչ վերաբերում է սահմանների համատեղ հսկողությանը, ապա այդ դեպքում էլ ես վատ եմ պատկերացնում, թե ինչ են հասկանում դրա տակ։ Անկեղծ ասած` ինձ թվում է, որ դա թրոլինգ է եղել, կարելի է անվանել «հմուտ թրոլինգ», քանի որ առանց Արցախի հարցի լուծման ծիծաղելի է սահմանների համատեղ պաշտպանության մասին խոսելը։ Վստահ եմ, որ գլխավոր շտաբի պետը դա շատ լավ հասկանում է», – նշեց Վրթանեսյանը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը Արտակ Դավթյանի հայտարարությունը «ճիշտ» է որակում։

Նա հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանապահ զորքերին հանձնելու գաղափարը երկու կողմերը քննարկել են դեռ 1996թ.–ին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախկին նախագահ, Ռուսաստանի բանակի գեներալ Անդրեյ Նիկոլաևի հետ։

«Նպատակն էր առաջարկել երկու պետությունների ղեկավարներին դիտարկել այդ տարբերակը` որպես 90–ականների սկզբին չխախտված սահմանի հատվածներում լարվածությունը հանելու միջոց», – նշեց Ստեփանյանը։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе  - Sputnik Արմենիա
Բաքվի դիլեման. սպասե՞լ հարմար պահի, թե՞ անցնել ակտիվ գործողության

Նրա խոսքով` այդ տարբերակը վատը չէր, հատկապես հաշվի առնելով այն, որ սահմանապահ զորքերի հիմնական գործառույթը սահմանի հսկողությունն ու պահպանությունն է, այլ ոչ թե հարձակողական գործողություններ վարելը։ Եթե որոշումն ընդունվեր երկու երկրների կողմից` ժամկետների մասին նախնական պայմանավորվածությամբ, այն կարելի էր գնահատել որպես խաղաղություն հաստատելուն ուղղված որոշում։

Մյուս կողմից նա պնդում է, որ Ադրբեջանի միակողմանի գործողությունները`որոշ բանակային զորամասերը սահմանապահ զորքերով փոխարինելու վերաբերյալ, թաքցնում են Բաքվի իրական մտադրությունները։

Նշենք, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերն իրենց հագեցվածությամբ իրականում քիչ են տարբերվում բանակային ստորաբաժանումներից։

Sputnik Արմենիան ուշադրություն է դարձնում այն փաստին, որ 1993թ.–ին գոյություն են ունեցել գազատարի հսկողության հայ–ադրբեջանական համատեղ պահակակետեր։ Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ժամանակին դրա մասին ռեպորտաժ է նկարել ռուսական «Վեստի» լրատվական հաղորդման համար, որը ներկայացնում ենք ստորև։

Ի դեպ, Դավթյանի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն առայժմ չի հնչել, բայց մամուլում արդեն հայտնվել են, մեղմ ասած, հոռետեսական և «վերլուծական» նյութեր։

Լրահոս
0