ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2018թ.–ի դեկտեմբերի 31-ից 2019 թ.–ի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ–ից, տոնական շաբաթվա ընթացքում գրանցված կանչերից 140–ը եղել են կենցաղային, 63–ը` հրդեհի, 30–ը` ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է 12 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 60 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 112 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել արգելափակված 66 տրանսպորտային միջոց:
Տոնական շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով մահացել է 2, տուժել՝ 23 քաղաքացի: Կատարվել է ինքնասպանության 2 դեպք, որի ընթացքում տուժել է 1 մարդ, զոհեր չեն գրանցվել։