ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի հանգստացնի լացող աղջկան։
«Ինչու՞ լացեցիր», – հարցրել է Պուտինը փոքրիկին։
Պարզվում է` երեխան շատ է ուզել լուսանկարվել նախագահի հետ, բայց չի կարողացել, քանի որ ցանկացողները շատ են եղել։
ՌԴ նախագահն այնքան է կանգնել աղջկա կողքին, մինչև համոզվել է, որ համատեղ լուսանկարը ստացվել է։ Սփոփված երեխայի ու նախագահի լուսանկարները հրապարակվել են սոցիալական կայքերում։
Հետո Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Սուրբ ծնունդի առթիվ ու հեռացել։
Պուտինը պետերբուրգյան այցի ժամանակ մասնակցել է մի շարք հանդիսավոր արարողությունների։