ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Նախնական տվյալներով` Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական մայրաքաղաքի Mountain View շրջանում երկու գնացքների բախման հետևանքով մահացել է 3 մարդ, շուրջ 600-ը տուժել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության շտապօգնության ծառայությանը։
Two killed, 200 injured in Pretoria #TrainCrash
— Cape Argus (@TheCapeArgus) January 8, 2019
Emergency services personnel rescue patients from the Metro rail crash at Mountain view Station in West of Pretoria.
Video: Oupa Mokoena/African News Agency pic.twitter.com/b3QD0gJM6A
«Mountain View–ում գնացքների բախման մասին հաղորդագրությունների համաձայն, խոսքը 3 մահացածների և 200 տուժածների մասին է», – գրված էր Twitter–ի նախնական հայտարարության մեջ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածների թիվն աճել է մինչև 604-ի. այդ մասին հայտնել է երկրի վարչական մայրաքաղաքի ղեկավարը։
Ծառայության պաշտոնական կայքում հրապարակած հայտարարության համաձայն` բազմաթիվ մահացու վնասվածքներով 3 մարդ հայտնաբերվել է երկու ուղևորատար գնացքների բախման վայրում։ Ավելի ուշ հայտնել էին, որ նրանք մահացել են։ Տուժածների մեջ ինչպես թեթև վնասվածքներ ստացածներ, այնպես էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ կան։