00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայկական գինուն և կոնյակին 2019թ.–ին. մեկնաբանում է փորձագետը

© Unsplash / Cody ChanКоньяк
Коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրության ոլորտում իրավիճակը բարելավվում է, ինչին նպաստում է նաև կեղծ արտադրանքի դեմ պայքարը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ի՞նչ է փոխել հեղափոխությունը Հայաստանում։ Այդ մասին կարելի է խորհել, երկար խոսել, բայց գինու և կոնյակի դեպքում պատասխանը միանշանակ է` գործը դրվում է «սթափ» ուղու վրա։

Ի՞նչ նկատի ունենք։ Առաջին հերթին, խաղողի բերքը շարունակում են գրանցել առանց հավելագրերի (Կարեն Կարապետյանի կառավարության օրոք սկսած գործը)։ Երկրորդ (դա արդեն Փաշինյանի թիմի վաստակն է)`2018թ.–ի մայիսից կտրուկ կրճատվել է հանրապետություն կողմնակի կոնյակի սպիրտի ներմուծումը։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Նոր հեռանկարներ կոնյակի համար և Իրանի հետ․ ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին

2018թ.–ի հունվարի–սեպտեմբերին, ազգային վիճակագրական տվյալների համաձայն`հանրապետությունում հավաքել են 135 հազար տոննա խաղող։ Մենք չունենք 2015թ.–ի հունվար–սեպտեմբերի տվյալները, բայց անցած տարվա տվյալներով` գյուղատնտեսության նախարարությունը վիճակագրական տվյալներ է հավաքել 310 հազար տոննա բերքի մասին։ 2016թ.–ից վիճակագրական տվյալները կտրուկ նվազել են։

Իհարկե, բերքը կարող էր և շատ քիչ լինել։ Բայց եթե այդպես լիներ, ապա խաղողի գինը կտրուկ կբարձրանար։ Բայց գները նույնն են մնացել։ Կոնյակի գործարանները խաղողը մթերել են միջինում 100-120 դրամով, իսկ ուտելու խաղողը օգոստոս–սեպտեմբերին կարելի էր գնել 300 դրամով։ Խաղողի և մյուս մշակաբույսերի բերքի վիճակագրությունը սկսել են իրականությանը մոտեցնել վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Սկսած գործը շարունակում են նաև հիմա։ 2018թ–ին խաղողը բերքը կրկին նվազել է, իսկ շուկաներում ուտելու խաղողի գինը գրեթե չի փոխվել։

Փոխարենը գինը բարձրացել է գինու և կոնյակի գործարանների համար։ Ինչո՞ւ։

«Խաղողի պահանջարկն ավելացել է, և դրա պատճառները մի քանիսն են», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը։

Регионы России. Крым - Sputnik Արմենիա
Նամակ Փաշինյանին. խաղողագործներն ու գինեգործները հորդորում են չփակել հիմնադրամը

Հարցի լուսավոր կողմը։ Աճում է գինու արտադրությունը և արտահանումը։ 2016թ.–ին մաքսային վիճակագրության համաձայն`գինու արտահանումը 4,2 միլիոն դոլարից աճել է մինչև 6 միլիոն դոլար, իսկ 2017թ.–ին` 6 միլիոնից մինչև 11 միլիոն։ Հայաստանում գինու արտադրությունն առայժմ այդքան զգալի չէ (համաշխարհային չափանիշներով), բայց ի հայտ են գալիս նոր արտադրողներ և գինու նոր ապրանքանիշներ «միջին և բարձր» գնային հատվածում։

Ոչ այդքան լուսավոր կողմը։ Ինչո՞ւ են հավելագրում բերքը։ Ակնհայտ պատճառներից մեկը ղեկավարության առաջ հաշիվ տալն է։ Միաժամանակ դրանով լուծվում էր բավական գործնական խնդիր` հովանավորվում էր կեղծ ալկոհոլը` օգտագործելով դրա համար ներկրված, բայց ոչ խաղողի հումք։ Սրա համար «ճամփա է հարթել» չափազանցված վիճակագրությունը (իբր, ամեն ինչ հայկական խաղողից է, տեսեք ինչքան շատ ունենք այդ բարիքից)։

«2018թ.–ի մայիսից, կարծես, իրավիճակը փոխվել է։ Կտրուկ նվազել է կոնյակի սպիրտի ներկրումը Հայաստան։ Բարձրացել է նաև խաղողի գինու տեսակների պահանջարկը։ Այդ տեսակները 2018թ.–ին մթերել են 200 դրամով, ընդ որում, Արարատյան դաշտում։ «Սև Արենու» համար գինու գործարանները վճարել են 350 դրամ և բարձր, իսկ «Սպիտակ Ոսկեհատի» համար` մինչև 500 դրամ», – ասաց Հարությունյանը։

Եթե նման խիստ ռեժիմը երկար տևի, հանրապետությունում չի մնա կամ գրեթե չի մնա կեղծ գինի ու կոնյակ։ Առաջին հերթին կոնյակ, որն ավելի եկամտաբեր է Հայաստանի համար։

«Ամեն դեպքում զարտուղի ճանապարհներ մնում են։ Բայց նկատելի տարբերություն կա։ Նախկինում դրանք համատարած են եղել։ Հիմա, եթե օգտագործում են, ապա ռիսկի գնալով», – ընդգծում է Հարությունյանը։

Եթե հանրապետությունում ավելի քիչ լինի կեղծ արտադրանք, ապա ավելի հեշտ կլինի նաև արտասահմանում դրա դեմ պայքարելը (մասնավորապես, Ռուսաստանում` հայկական կոնյակի հիմնական շուկայում)։

Դրա համար պետք է ինչ-որ ժամանակ անցնի։ Հիմք կարելի է վերցնել երեք տարին, որովհետև Հայաստանում ամենից շատ թողարկում են երեք տարեկան կոնյակ։ Եթե այդ ընթացքում արտադրության վիճակագրությունը կրկին չբարձրանա, նշանակում է` վիճակագրությունն այլևս չեն չափազանցնում։

Бокал коньяка - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակը պետք է պաշտպանել կեղծիքից, պետք է պաշտպանենք մեր ապրանքանիշը. Փաշինյան

Ինչո՞ւ ենք մենք խոսում կոնյակի, այլ ոչ թե գինու մասին։ Որովհետև հայկական կոնյակը բոլորին է ծանոթ։ Իսկ հայկական գինու մասին նույնիսկ Ռուսաստանում ոչ բոլորն են լսել։ Իսկ ո՞ւմ են պետք անհայտ ապրանքի կեղծումները։ Ուստի գինեգործ–արտահանողները գիշեր–ցերեկ հետևում են որակին, որպեսզի դիմանան գինու ռուսական շուկայում, որտեղ մրցակցությունն ավելի սուր է, քան կոնյակի դեպքում։ Սպառողի վրա ապրանքանիշների վարկանիշային ազդեցությունն ավելի քիչ է, իսկ որակի նկատմամբ ուշադրությունը` ավելի բարձր։

«Արտադրողների համար դա, իհարկե, ավելորդ հոգս է, բայց ոլորտի համար, ընդհանուր առմամբ, շատ լավ է։ Ոլորտն առողջ է մնում», – ընդգծում է Հարությունյանը։

Նրա կարծիքով` հենց այդ պատճառով «կոնյակ» անվանումից հրաժարվելը (Եվրամիության պահանջով) թե՛ խնդիր է, թե՛ մեծ շանս Հայաստանի համար։ Քանի դեռ կա «հայկական կոնյակ» ապրանքանիշը, հնարավորություն կա դրա հիման վրա ստանալ կեղծ ապրանք` չմտածելով որակի մասին։

«Փաստ չէ, որ բոլորը հենց այդպես կվարվեն, բայց նման հնարավորություն միանշանակ կա։ Առավել ևս, որ ռուսական շուկայում հսկողությունը խիստ է, թեև առայժմ` ոչ այնքան։ Իսկ, եթե բրենդը վերանա, այլևս թաքնվելու տեղ չեն ունենա։ Ստիպված կլինեն ամեն տարի և ամեն օր ապացուցել, որ հայկական բրենդին վատը չէ հայկական կոնյակից», – նշեց Հարությունյանը։

Նշենք, որ Հայաստանը 14 տարի անց այլևս չի կարող օգտագործել «կոնյակ» բառը տեղի և 25 տարի անց` արտասահմանյան շուկայում։ Եվ եթե վիճակագրությունը արհեստականորեն ուռճացված չէ, ապա նշանակում է, որ գինու և կոնյակի գործն արդեն գնում է խրթին, բայց ճիշտ ուղիով։

Լրահոս
0