ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ռուսաստանում մահացել է «Էքստրասենսների պայքարը» («Битва экстрасенсов») հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից Դարյա Վոսոբոևան: Այս մասին Instagram-ում գրել են շոուի մասնակիցներ Վլադ Կոդոնին ու Անտոն Մամոնը:
Նախագծի նախկին մասնակիցները ջերմ խոսքեր են գրել իրենց գործընկերոջ մասին։
«Դարյա, ես քեզ հետ շատ չեմ շփվել, բայց գիտեմ, որ դու բարի և ուժեղ մադ էիր։ Աստված հոգիդ լուսավորի։ Թող այդտեղ անհանգստանալու առիթներ չլինեն։ Հիշում և սգում ենք»,–գրել է Կոդոնին։
Մամոնն իր հերթին աղջկա հոգուն հանգստություն է մաղթել` նշելով, որ Դարիան հիանալի մարդ էր։
Посмотреть эту публикацию в Instagram
«Աստված իմ, խոսքեր չկան։ Ես շատ էի հարգում Դարիային։ Սիրտս կծկվում է ցավից»,–գրել է Անտոնն Ինսթագրամի իր էջում։
Որոշ տվյալների համաձայն` աղջիկը քաղցկեղով հիվանդ էր։
Նա վախճանվել է երեկ՝ հունվարի 6-ին:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշվում է, որ նախագծի մասնակիցը երկու փոքր երեխա ունի՝ մեկ աղջիկ և մեկ տղա:
Посмотреть эту публикацию в Instagram
«Էքստրասենսների պայքարը» հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանում Վոսոբոևան հայտնվել էր եզրափակչում և զբաղեցրել 4-րդ տեղը: Արդյունքում նա մասնակցել էր մեկ այլ՝ «Էքստրասենսի օրագիրը» («Дневник экстрасенса») նախագծին: Էքստրասենսն իրեն բնորոշում էր որպես «մարտական կախարդ»:
Посмотреть эту публикацию в Instagram