00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբծննդյան ուրախությունն ու եղբայրների համար տխրությունը. ուղղափառները նշում են տոնը

© Sputnik / Aram NersesyanПротоиерей храма Покрова Пресвятой Богородицы в Ереване Арсений Григорянц
Протоиерей храма Покрова Пресвятой Богородицы в Ереване Арсений Григорянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բնակվող ուղղափառ քրիստոնյաները նշում են Սուրբ ծնունդը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հայաստանի ուղղափառ քրիստոնյաներն այսօր են նշում Սուրբ ծնունդը։ Հայաստանի ուղղափառ եկեղեցիները միավորված են Հայրապետական համայնքներում, որոնք, Ամենայն Ռուսիո պատրիարքի հանձնարարությամբ, կառավարում է Վլադիկավկազի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Աստվածամոր Հովանու մայր տաճարում
Սուրբծննդյան ուրախությունն ու եղբայրների համար տխրությունը. ուղղափառները նշում են տոնը  - Sputnik Արմենիա
Երևանի Աստվածամոր Հովանու մայր տաճարում

Սուրբ ծնունդը նշում են Երևանի Աստվածամոր Հովանու մայր տաճարում։ Այստեղ աղոթում և պատարագների են գալիս Հայաստանում բնակվող հավատացյալները, որոնք տարբեր ծագում ունեն։ Իսկ վերջին տարիներին ավելի շատ են ռուսաստանցիները, որոնք աշխատանքի բերումով ապրում են Հայաստանում։

«Այսօր հասարակ օր չէ, հիշողության օր չէ։ Քրիստոսի ծնունդից անցել է ավելի քան երկու հազար տարի։ Բայց այդ ծնունդը հավերժության մեջ է, ժամանակից դուրս։ Եվ յուրաքանչյուրը կարող է հաղորդակից լինել նրան», – մեզ ասաց եկեղեցու հոգևոր հովիվ, ավագ քահանա Արսենի Գրիգորյանցը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Աստվածամոր Հովանու մայր տաճարում
Սուրբծննդյան ուրախությունն ու եղբայրների համար տխրությունը. ուղղափառները նշում են տոնը  - Sputnik Արմենիա
Երևանի Աստվածամոր Հովանու մայր տաճարում

«Ընդ որում անբացատրելի բան է տեղի ունեցել։ Կարևոր է դրա մասին այսօր մտածելը։ Ինչպես կարող էր Նա, ով արարել է ամեն ինչ, գտնվել թույլ Կույսի ձեռքերում։ Եվ ինչպես է Նա, ունենալով նման մեծ իշխանություն, գալիս փարախ։ Մի կողմից դա Աստծո մեծության հրաշք է, մյուս կողմից` Աստծո խոնարհության զգացմունք։ Աստված մարդ է դարձել, որպեսզի ուղղի մեր բնույթը, ճիշտ ուղով տանի մեզ։ Այս օրը բացահայտում է այդ մեծագույն գաղտնիքը։ Բացահայտում է բոլորի համար։ Առավոտյան մեզ մոտ ուրախանում էին երեխաները։ Պարզ մանկական լեզվով նրանք մեզ պատմեցին այս օրվա զարմանալի իրադարձությունների մասին», – ասում է հայր Արսենին։

Այսօր Հայաստանի հավատացյալները մեծ ուրախություն են ապրում, բայց տխրությամբ և տագնապով են հիշում Ուկրաինայում ապրող իրենց հավատակիցների մասին։ Եկեղեցում կան նաև ուկրաինացի հավատացյալներ։ Նրան համար միասնական եկեղեցին պառակտելն անբնական է, ինչպես ընդհանուր տան մեջտեղում բետոնե պատ կառուցելը և ընտանիքի անդամներից բահով «պաշտպանվելը»։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Աստվածամոր Հովանու մայր տաճար
Սուրբծննդյան ուրախությունն ու եղբայրների համար տխրությունը. ուղղափառները նշում են տոնը  - Sputnik Արմենիա
Երևանի Աստվածամոր Հովանու մայր տաճար

«Փառք Աստծուն, մեզ մոտ կան բազմաթիվ ուկրաինացիներ։ Մեր եկեղեցու հոգևորականների շարքում մի քահանա կա, որը երկար ժամանակ ապրել է այնտեղ, կինն այնտեղից է։ Ուկրաինան մեզ համար հայրենի հող է։ Մենք այնտեղ շատ մտերիմներ ունենք։ Չեմ ուզում Սուրբ ծնունդի օրը խոսել այդ ողբի մասին։ Մենք բոլորս այսօր հավաքվել ենք, տոնել, ուրախացել։ Բայց չէինք կարող չխոսել մեզ համար շատ տխուր իրադարձությունների մասին։ Բայց խոսել ենք նաև այդ մասին։ Դա նման է կենդանի մարմինը կտրելուն։ Հույս կա, որ Աստծու որդուն, որն այսօր ծնվել է, կզսպի չարության և թշնամության փորձերը։ Եվ իհարկե հույս ունենք, որ նա կապաքինի այդ խոցը։ Չի կարելի հուսալքվել։ Իհարկե, կապաքինվի», – ասաց հայր Արսենին։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Աստվածամոր Հովանու մայր տաճար
Սուրբծննդյան ուրախությունն ու եղբայրների համար տխրությունը. ուղղափառները նշում են տոնը  - Sputnik Արմենիա
Երևանի Աստվածամոր Հովանու մայր տաճար

Հիշեցնենք, որ Ռուսական ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը հունվարի 7–ին Վրացական և Սերբական ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Եգիպտոսի Ղպտական եկեղեցու հետ միասին։

Ուկրաինական եկեղեցու անկախացումը Ռուսական ուղղափառ եկեղեցուց Մոսկվայում ցավոտ են ընդունում, մերժում են այն, Ռուսական ուղղափառ եկեղեցին այս անջատումը արդեն կոչել է Ուղղափառ եկեղեցու պատմության սև, ողբերգական էջ։

Հունվարի 6–ին Ստամբուլում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի ստորագրած հրովարտակը՝ «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիա, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին:

Լրահոս
0