00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն հայոց կաթողիկոսը 2019–ը հռչակեց ընտանիքի տարի

© Sputnik / Aram NersesyanРождественский сочельник в церкви Святой Гаяне (5 января 2019). Эчмиадзин
Рождественский сочельник в церкви Святой Гаяне (5 января 2019). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարեգին Բ–ն Հիսուս Քրիստոսի սուրբծննդյան և աստվածահայտնության տոնի առիթով ընտանիքին նվիրված պատգամ է հղել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցել, որի ընթացքում իր խոսքն ուղղել է հայ ավանդական արժեք հանդիսացող ընտանիքների միասնությանը։

Президент Армен Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյանը ներկա չի լինի Սուրբծննդյան պատարագին

«Աստծո որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում սուրբ տիրամոր և սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով նրա աստվածային առաքելության մասնակիցը»,– ասված է կաթողիկոսի ուղերձում:

Նրա խոսքով` մարդկության փրկության ուղին սկիզբ է առել ընտանիքից, որտեղ ծագել է «մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը»:

«Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում»,– ասել է կաթողիկոսը։

Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներ, նրա խոսքով, մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքներն ու ապահովելով խաղաղություն երկրի վրա։

Рождественская литургия в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա
Հայերը տոնում են Քրիստոսի Սուրբ ծնունդը

«Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու: Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է»,– անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` նշեց Գարեգին Բ–ն։

Իր ուղերձում կաթողիկոսը 2019 թվականը հռչակեց ընտանիքի տարի` եկեղեցական և թեմական կառույցներին և հոգևոր սպասավորներին կոչ անելով նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ Հայաստան, Սուրբ Էջմիածին ու հայրենական սրբավայրեր:

Կաթողիկոսն իր ողջույնը հղեց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նա նաև իր աղոթքն ուղղեց հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին: Ողջույնի խոսք ուղղեց նաև Հայաստանի ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։

Գարեգին Բ–ն իր հայրապետական սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց նաև եկեղեցու հոգևոր դասին ու հավատավոր ժողովրդին:

Լրահոս
0