00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մահացել է Արմենակ Մնջոյանը

© Sputnik / Aram NersesyanБольница. Больничная койка
Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցմահ ազատազրկված Մնջոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է «Դրոյի գործով» դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս մասին նշված է Free Arsen Arzrouni ֆեյսբուքյան էջում:

«Ցավակցում ենք մեզ բոլորիս, կորուստը ծանր է, վիշտը՝ անդարմանելի: Աստված հոգիդ լուսավորի, եղբայր: Արմենակ Մնջոյանը 54 տարեկան էր», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով և թոքի այտուցով։

ՀՅԴ անդամ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին, «Դրոյի» գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ ընդունած «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով մահապատիժը Հայաստանում վերացվել է ու մահապատժի դատապարտվածների պատժաչափը մեխանիկորեն վերածվել է ցմահ ազատազրկման:

2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել է ներում: Նույն հրամանագրով Հանրապետության Նախագահը Մնջոյանի նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձևով:

«Դրոյի գործը» բացահայտվել է 1994թ. դեկտեմբերին։ 1994-ի դեկտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հանդես եկավ հեռուստատեսությամբ` խոսելով «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին, որից անմիջապես հետո կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը։ Մեկ տարի անց բացահայտվեց նաև ՀՅԴ–ի հետ կապված «31-ի գործը»։

Գործի նյութերի համաձայն` ՀՅԴ-ն, դժգոհ լինելով Տեր-Պետրոսյանի իշխանությունից, վերջինիս նկատմամբ ահաբեկչական գործողություն էր նախապատրաստել, սակայն չհասցրեց այն իրականացնել, քանզի ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն իր ղեկավարած զինված խմբով, ձերբակալվեց և վնասազերծվեց նախագահական ուղևորվելիս:

Այս գործերի բացահայտմամբ զբաղվել են ՀՀ ազգային անվտանգության այն ժամանակվա ղեկավարներ Կառլոս Պետրոսյանը, Դավիթ Շահնազարյանը, ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0