00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարին բարդ էր Իրանի համար, բայց Հայաստանի համար ուրվագծվում են լավ հեռանկարներ. Ոսկանյան

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFPИранские туристы в Армении фотографируются на фоне главных часов Республики
Иранские туристы в Армении фотографируются на фоне главных часов Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի համար կարևոր է, որ իրանական կողմը նախկինի պես դիտարկում է Երևանը որպես կարևոր օղակ Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման շղթայում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Անցած տարին ստիպում է հետ հայացք նետել, թե ինչպես են զարգացել Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում կարևոր խաղացողի և ուղղակի բարի դրացի Իրանի հետ։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտություն, աշխարհի «ջոջերի» հետ հարաբերություններ. մարտահրավերներ 2019

Պաշտոնական մամուլի հաղորդագրությունների ծեծված արտահայտությունները չկրկնելու ցանկությամբ հանդերձ պետք է նշենք, որ երկու երկրների համագործակցությունն իրականում ահռելի ներուժ ունի։ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի օգնությամբ փորձենք պարզել, թե որքանով է այդ ներուժն օգտագործվել ընթացիկ տարում, ինչի են հանգել կողմերը և ինչ կարելի է ակնկալել նոր տարում։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իշխանափոխությունից հետո մի շարք օբյեկտիվ պատճառներով որոշակի դադար կա Իրանի հետ հարաբերություններում։ Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, բացի այդ Իրանում խնդիր կա հասկանալու հյուսիսային հարևանի մոտ տեղի ունեցած փոփոխությունները։

Բայց իրավիճակը շուտով հաջողվել է շտկել, ինչի մասին վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական ջերմ հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

«Հանդիպման ընթացքում շոշափվել են, իմ կարծիքով, համագործակցության առանցքային ուղղություններ։ Հայաստանի համար կարևոր է եղել այն, որ իրանական կողմը նախկինի նման դիտարկում է մեզ որպես կարևոր օղակ Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման մեջ։  Իրանի այդ ուղերձը լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն ունի Երևան համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների ֆոնին», – ասաց Ոսկանյանը։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Նոր հեռանկարներ կոնյակի համար և Իրանի հետ․ ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին

Անցնող տարին նշանավորվեց ԱՄՆ–ի կողմից Իրանի վրա պատժամիջոցային ճնշումներով։ ԻԻՀ դեմ պատժամիջոցներ սահմանելու հետևանքները կարող են զգալ նաև Թեհրանի տնտեսական գործընկերները։ Այդ պայմաններում Հայաստանի ղեկավարությունը արևմտյան գործընկերներին բազմիցս հասկացրել է, որ պատժամիջոցների պատճառով չի վերանայի  հարևանի հետ հարաբերությունները։

Ոսկանյանն այս կապակցությամբ կարծում է, որ Հայաստանի համար ուրվագծվում են իրանական կողմի հետ տնտեսական փոխազդեցության հետաքրքիր հեռանկարներ։ Հայկական ղեկավարության այդքան կառուցողական հռետորաբանությունը պետք է վերափոխվի պրակտիկ գործողությունների։

«Կարծում եմ, որ նոր տարում պետք է նոր խթան հաղորդել ավելի վաղ սկսված ծրագրերի իրագործմանը։ Ինչպես արդեն նշեցի, դրանք հաղորդակցություններ են, Պարսից ծոցը Հայաստանի տարածքով Սև ծովի հետ կապելու հնարավորությունը և, իհարկե, էներգետիկան։ Մասնավորապես, Հայաստան–Իրան էլեկտրամալուխների երրորդ գծի շինարարությունը թույլ կտա մեզ բազմապատկել իրանական գազի առաքումները Հայաստան։ Պետք է երկրորդ շունչ տալ նաև Արաքս գետի վրա ՀԷԿ շինարարության նախագծին։ Բոլոր այդ նախագծերով պետք է լրջորեն զբաղվել, առավել ևս, որ Իրանը պատրաստ է աշխատել դրանց վրա», – հավելեց փորձագետը։

Սպուտնիկ Զրույց-Ահարոն Վարդանյան և Գարիկ Միսակյան (2.12.18) - Sputnik Արմենիա
Հայ-իրանական հարաբերություններում «թայմ աութ». Sputnik–ի հյուրերը իրանագետներն են

Ապագայում կողմերը պետք է ակտիվացնեն հայ–իրանական սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա համատեղ աշխատանքը։

Քաղաքական ասպարեզում Թեհրանի համար լուրջ ուղերձ կդառնա Հայաստանի վարչապետի այցը ԻԻՀ։ 2018թ–ի մայիսին Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր վարչապետն առաջին պաշտոնական այցը կատարել էր Վրաստան։ Ոսկանյանը ենթադրում է, որ լիովին տրամաբանական կլինի, եթե այս անգամ նույնանման այց կատարվի Իրան։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կազմում է ՀՀ արտաքին առևտրի 4-5 տոկոսը։ 2017թ–ին այն կազմել է 263 միլիոն դոլար։ Հայաստանից արտահանումը կազմել է 30,5 միլիոն դոլար։ Սակայն մեծամասամբ այն կազմված է էլեկտրոէներգիայից (մոտ 25 միլիոն դոլար) և ոչխարի մսից ( մոտ 2,7 միլիոն դոլար)։

Լրահոս
0