https://arm.sputniknews.ru/20190104/armenia-avtovtar-16575726.html
Վթարի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Վթարի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Ուշիի ոլորաններում КамАЗ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, առջևից ընթացող մարդատար ավտոմեքենային, մի... 04.01.2019, Sputnik Արմենիա
2019-01-04T12:33+0400
2019-01-04T12:33+0400
2019-01-04T12:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1122/45/11224528_0:83:1600:983_1920x0_80_0_0_eed91a53c007ce68d6c160d2d7168ea9.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1122/45/11224528_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2bef2ffab6c1dd0d745928efc323ac41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան
Վթարի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Ուշիի ոլորաններում КамАЗ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, առջևից ընթացող մարդատար ավտոմեքենային, մի քանի ծառերի ու հայտնվել ճանապարհին կից այգում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 10 օր առաջ Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված վթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է։ Հայտնում է shamshyan.com կայքը։
Կայքի տեղեկություններով`մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41- ամյա Թեմուր Գազալովն է, ում մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։
Դեկտեմբերի 25-ին Վանաձոր– Երևան ավտոճանապարհի վրա` Ուշիի ոլորաններում, իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վթարի էր նա ենթարկվել ու կողաշրջվել։ Մինչ այդ բեռնատարը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու կողաշրջվել` հայտնվելով ճանապարհին կից այգու տարածքում։
Վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն։
Բեռնատարը բարձված է եղել ցորենով, որն ամբողջովին թափվել էր վթարի վայրում։