00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանգիստ նստե՛ք տեղներդ». Նոր տարվա տրամադրությունն ապահովում է Նիկոլ Փաշինյանը

© Photo : official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян
И.о. премьер-министра Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի թևավոր արտահայտություններն այս տարի ապահովեցին հայաստանցիների Ամանորի տոնական տրամադրությունը` հեռուստաեթերից մինչև youtubе ու facebook:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 2019-ի տարեմուտին ամենաշատը հիշատակվողն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն էր։ Գրեթե ոչ մի ամանորյա հումորային հաղորդում այս տարի չշրջանցեց նրա կերպարը, անգամ` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվողը, որը նախկինում, որպես կանոն, երկրի ղեկավարների նմանակումներ չէր հեռարձակում։

Հանրայինի մեծ վարկանիշ ունեցող «Լավ Երեկո» հաղորդաշարը փորձել էր նմանակել Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։ Հաղորդման վարող Aram Mp3–ն դա արել էր Հանրապետության հրապարակից, որտեղ վարչապետի պաշտոնակատարի խոսքը պարբերաբար ընդհատում են նրա հետ սելֆի անել ցանկացող քաղաքացիները։

Ուղերձում Փաշինյանի թևավոր դարձած մի քանի արտահայտություններ են, այդ թվում`«Մարդ ա վատացել»–ի ձևափոխված «Մարդ ա լավացել» արտահայտությունը։ Չի անտեսվել նաև «հանգիստ նստեք տեղներդ»–ը։

«Եթե Ամանորին խմիչք եք օգտագործել, ավտոմեքենայի ղեկին մի՛ նստեք, ավելին ասեմ` հանգի՛ստ նստեք տեղներդ, հանգի՛ստ նստեք տեղներդ»,– ասում է Փաշինյանին նմանակող Aram Mp3–ն։

«Շանթ» հեռուստաընկերության Women's Club հաղորդաշարի տոնական թողարկումը ևս Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի իր տարբերակն էր նկարահանել, որտեղ Փաշինյանի դերում հանդես էր եկել դերասան Գրիգ Գևորգյանը։

Փաշինյանի հայտնի սելֆիի ու ուղիղ եթերի թեման այստեղ ևս հիմնականն է։ «Հայաստանի Հանրապետության հպարտ և հաղթանակած քաղաքացիներ,– ասվում է ուղերձում,– Ես այն ղեկավարներից չեմ, որ սպասեմ Ամանորին, որ ուղերձ հղեմ, ես ամեն օր էլ շփվում եմ իմ ժողովրդի հետ։ Ինձ համար ամեն օր էլ Ամանոր է»։

Դերասան Հովհաննես Դավթյանը նույնպես իր «Ամենանոր Ամանոր» ներկայացման մեջ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձի իր տարբերակը։

«Մենք անելու ենք ամեն բան, որ ժողովուրդը ոտքի կանգնի, մեղավորները նստեն, հաստավզերն էլ պառկեն ասֆալտին»,– ներկայացման մեջ, դիմելով «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին», ասում է դերասանը։

Այս ներկայացման մեջ նույնպես չեն շրջանցվել «Հանգիստ նստեք տեղներդ» արտահայտությունը, «Իմ քայլը» հեղափոխական բանաստեղծությունն ու հեղափոխության սիմվոլի վերածված «դըմփ–դըմփ–հու»–ն։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ևս իր մոնոներկայացման մեջ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին, բայց չի մոռացել նաև ՀՀ նախկին 3 նախագահներին։

«Մենք հայերս Նոր տարին անում ենք պարտքով կամ փակովի։ Մենք նույնիսկ հեղափոխություն արեցինք փակովի, փակեցինք փողոցները, ու բացվեցին ԱԺ դռները, ու մենք ունեցանք մի նոր, տո ի՞նչ մինոր, մաժոր Հայաստան»,– ասում է Ռաֆայել Երանոսյանը։

3 նախագահների ու Նիկոլ Փաշինյանի ամանորյա հանդիպումն է ներկայացվել նաև «Շանթ» հեռուստաընկերության «ՀՀ նախկին և ներկա ղեկավարների Ամանորյա երեկոն» հումորային ներկայացման մեջ, որտեղ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Ամանորի գիշերն այցելում են Փաշինյանին։

Փաշինյանի թեման գերակա է նաև սոցիալական հարթակներում։ Այստեղ ևս ամենատարածվածներից է Փաշինյանի «Հանգիստ նստեք տեղներդ» արտահայտությունը։

Բոլոր այն դեպքերին համար, երբ հյուրն ուզում է առանց բլինչիկ փորձելու գնալ, ֆեյսբուքյան օգտատերերը Նիկոլ Փաշինյանի միջոցով զգուշացնում են` «Հանգի՛ստ նստեք տեղներդ»։

Լրահոս
0