00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայելեք, քանի տոկոսները չեն եկել. վարկով Նոր տարվա հայկական սովորույթը

© Sputnik / Laura SarkisianПредпраздничная суета в магазинах Еревана
Предпраздничная суета в магазинах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ անել, երբ գրպանի պարունակությունը չի բավարարում տոներն ըստ պահանջի կազմակերպելու համար։ Հայաստանում տարեցտարի ավելանում է վարկով ապրողների, այդ թվում նաև Նոր տարին վարկով նշողների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Նոր տարի, նոր ծախսեր ու նոր վարկեր. ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս Նոր տարին գրպանները դատարկելու ժամանակն է։ Իսկ եթե գրպանների պարունակությունը չի բավարարում տոներն ըստ պահանջի կազմակերպելու համար, ստիպված ես լինում պարտքով կամ, բանկային տերմինով ասած, վարկով Նոր տարի անել։

Традиционная новогодняя елка в музее истории Еревана - Sputnik Արմենիա
Նոր տարին կալանավայրում էլ է գալիս. ինչպե՞ս է անցել Քոչարյանի Ամանորը

Այս տարբերակը, ի դեպ, վերջին տարիներին բավական մեծ տարածում է գտել մեր երկրում։

Վարկով առևտուր անելու սովորույթը մուտք է գործել նաև սուպերմարկետներ։ Երևանյան առևտրի խոշոր կետերից շատերում այսօր կարելի է տեսնել վարկային կազմակերպությունների կետեր, որոնք սպառողական արագ վարկեր են առաջարկում` տարեկան 22-23 տոկոս տոկոսադրույքով։

Քիչ չեն նաև Ամանորին ընդառաջ բանկերից վարկ վերցնողները։ Թե որքանով է այս տարեվերջին ավելացել վարկ վերցնողների թիվը, փորձեցինք ճշտել հենց բանկերից։ Հայաստանյան ավելի քան մեկ տասնյակ բանկերին ուղարկված մեր հարցումներին պատասխանեց միայն IDBank-ը։

Բանկի տրամադրած տեղեկատվության համաձայն` որպես կանոն նոյեմբեր– դեկտեմբեր ամիսներին տարվա այլ ամիսների համեմատ բանկից սպառողական վարկերի ստացման դեպքերն ավելացել են 40%-ով, վարկային գծից օգտվող հաճախորդների թիվը նախորդ տարվա նոյեմբեր–դեկտեմբերի համեմատ աճել է 20%-ով։

Իսկ օրինակ, ՎՏԲ –Հայաստան բանկը, թեև մեր գրավոր հարցմանը չի պատասխանել, բայց իր կայքում հրապարակված հայտարարության համաձայն, հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ «Ամանորյա վարկ» նոր ակցիայից։

Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որտեղ ու ինչպես են դիմավորել Նոր տարին հայտնի հայերը. լուսանկարներ, տեսանյութեր

Դրանով առաջին 3 ամիսների ընթացքում վարկը կսպասարկվի 9% տոկոսադրույքով, իսկ 3 ամիս անց տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի բանկում գործող տոկոսադրույքների համաձայն` սկսած 12%-ից։

«Մարդկանց բարեկեցությունը եթե չի բարձրանում, եկամուտները չեն ավելանում, բնական է` դիմում են միջնորդներին` բանկային ծառայություններին, վերջին տարիներին սնկի պես աճած մասնավոր վարկային կազմակերպություններին և բավական բարձր տոկոսներով վարկեր են վերցնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վարկով ապրելու ձևավորված ավանդույթը, ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով` այս տարի բանկերից ստացված ֆիզիկական անձանց սպառողական վարկերն ավելացել են 10-11 տոկոսով, իսկ ընդհանուր վարկային պորտֆելն արդեն հատել է 3 տրիլիոնի սահմանը և նոյեմբերի դրությամբ կազմում է 3 տրիլիոն 22 մլրդ դրամ։

«Աշխարհն է այսօր վարկով ապրում, անգամ ամենազարգացած, բարգավաճ երկրները։ Օրինակ` ԱՄՆ–ի վարկային պորտֆելն այսօր ավելին է, քան երկրի ՀՆԱ–ն։ Մեզանում էլ տենդենցը նույնն է։ Բայց ռիսկը կապված է այդ վարկը մարելու հնարավորությունների հետ, այսինքն` թե որքանով է տնտեսությունը դինամիկ աճում, որքանով են մարդկանց եկամուտներն ու բիզնեսի կարողությունները բավարար տվյալ տոկոսադրույքների պայմաններում սպասարկել վարկը և ի վերջո մարել այն»,– ասաց Մարգարյանը։

Новогодний стол - Sputnik Արմենիա
«Ոնց որ Նոր տարվա լիմոնադ լինես»․ ինչպես էին հայերը դիմավորում Ամանորը նախկինում և հիմա

Ինչ վերաբերում է տարբեր գրավիչ ակցիաներով վարկեր առաջարկող վարկային կազմակերպություններին, Մարգարյանը նշեց, որ բանկերը շատ ավելի խիստ կանոններ են սահմանում, իսկ դրանք շատ արագ, հաշված րոպեների ընթացքում վարկեր են տրամադրում` առանց գրավի, առանց երաշխիքի։ Բացի այդ, հաճախորդներին գրավում են անտոկոս վարկերի խոստումներով։

«Առաջարկում են անտոկոս վարկեր, ասենք` առաջին 30 օրվա համար, բայց հետագա ժամանակահատվածում իրենց անհրաժեշտ թվով հաճախորդներ հավաքելով շատ ավելի բարձր տոկոսներ են առաջարկում, քան բանկերը»,– նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության համաձայն` Ամանորից առաջ բանկերի տրամադրած սպառողական վարկերի ընդհանուր ցուցանիշը տարեցտարի ավելանում է։

Այսպես, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2016–ի դեկտեմբերին մասնավոր բանկերը քաղաքացիներին տրամադրել են 99 257 348 դրամի դրամական և 334 944 863 դրամի արտարժութային վարկեր, 2017թ–ի դեկտեմբերին այդ ցուցանիշը եղել է համապատասխանաբար 407 803 740 և 103 587 621 դրամ։

Аэропорт Звартноц  - Sputnik Արմենիա
Կատարյալ Նոր տարվա բաղադրատոմս․ սիրված տոնը հայերին վռնդո՞ւմ է տնից

2018թ–ի դեկտեմբերի նույն ցուցանիշը դեռ ամփոփված չէ։ Բայց հայտնի է, որ 2018–ի նոյեմբերին բանկերը տրամադրել են 562 929 400 դրամի դրամական և 108 377 166–ի արտարժութային վարկեր։

Վարկային կազմակերպությունների վիճակագրությունը հետևյալն է. 2016թ–ի դեկտեմբերին տրամադրվել են 60 224 430, 2017-ին` 70 859 464 և 2018թ–ին` 79 238 323 դրամի վարկ։

Լրահոս
0