00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բանակի համար հետաքրքիր տարի էր. որո՞նք էին 2018–ի առանցքային ձեռքբերումները

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018 թվականին տեղի ունեցած քաղաքական գործընթացներն անդրադարձան նաև Զինված ուժերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի, Աշոտ Սաֆարյան. Հայկական բանակի, ինչպես նաև ընդհանուր առմամբ երկրի համար 2018 թվականը բավականին հետաքրքիր տարի էր։ Քաղաքական գործընթացներն անդրադարձան նաև ԶՈւ–ի վրա, ինչպես կադրային փոփոխությունների, այնպես էլ ներուժի ու մարտունակության հետագա ամրապնդման առումով։

Оперативно-тактический ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Պարտավորությունները կատարվում են. Ռուսաստանի դեսպանը` Հայաստանին զենք մատակարարելու մասին

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` իշխանափոխությունից հետո բանակի արդիականացման և զինման ծրագրերը մասամբ վերանայվեցին, բայց ԶՈւ զարգացումն ընդհանուր առմամբ ընթացավ տրամաբանական սցենարով։ Իսկ փոփոխություններն ավելի շուտ դրական էին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսին ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման խնդիր է դրվելու։ Զուգահեռաբար բոլոր այս ամիսների ընթացքում մամուլում քննարկվեց ռուսական Су-30СМ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը։ Իսկ դեկտեմբերի սկզբին նախարարը հայտարարեց, որ առաջիկայում համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու։

«Գործարքն իսկապես մոտ էր ստորագրմանը։ Հիմա մնում է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունում ոչ ոք չի հերքում, որ Су-30СМ–ի մասին վերջնական որոշումն արդեն կայացվել է։ Ամեն ինչ կախված է կողմերից. այդ մասին հրապարակային կհայտարարե՞ն, թե՞ ինքնաթիռները կցուցադրեն հենց որ դրանք հայտնվեն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ներսիսյանը։

Նա նաև նշեց, որ ռուսական կողմը գործարքի իրականացման հարցում նույնպես որևէ առարկություն կամ խոչընդոտներ չի ունեցել։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед заседанием Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում խոսել է Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին

Կործանիչների ձեռքբերումից բացի, Մոսկվան և Երևանն այժմ իրագործում են 100 մլն դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը։ Հիշեցնենք, որ խոսքն այն վարկային ծրագրի մասին է, որը ստորագրվել էր 2017 թվականի վերջին։ Ներսիսյանը կարծում է, որ ծրագրի իրականացման հարցում որոշակի առաջընթաց կնկատվի արդեն 2019 թվականին։

«Վարկն արդեն հաստատված է, բայց պետք է սահմանել սպառազինության ցանկը և ստորագրել համապատասխան պայմանագրերը։ Ցանկի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ու թեև ավելի վաղ խոսվում էր, մասնավորապես, գործողության փոքր շառավիղ ունեցող «Тор М2» ԶՀՀ–ի առաքման մասին, բայց առայժմ որևէ բան ասելը դժվար է։ Այստեղ կարող է սպառազինության լայն սպեկտր լինել. և՛ այնպիսիք, որոնցով հայկական բանակն արդեն իսկ համալրված է, և՛ նոր տեսակների», – նշեց մեր զրուցակիցը։

Չի բացառվում, որ այդ գումարի զգալի մասը ծախսվի «աննկատ» բաների վրա, օրինակ` պահուստային մասերի, ինժեներական տեխնիկայի։ Այդ մասին մամուլում չեն սիրում խոսել, դրանց մասին բարձրագոչ վերնագրերով հոդվածներ գրել հնարավոր չէ, բայց դրանք երբեմն ավելի կարևոր են, քան որևէ նոր բան գնելը, նշում է մեր զրուցակիցը։

Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան

Պաշտպանության ոլորտի համար ևս մի կարևոր իրադարձություն էր Հայաստանի իշխանության հայտարարած լրացուցիչ ծախսերը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում բանակի համար պետք է լրացուցիչ 2.5 մլրդ դոլար հատկացվի։

Ներսիսյանի կարծիքով` սա բավական լուրջ գումար է, որը թույլ կտա ուժեղացնել հայկական բանակն այնքան, որ Ադրբեջանի հավանական ագրեսիայի մասին ցանկացած խոսակցություն հօդս կցնդի։

«Այդ գումարը բավարար է Հայաստանի բոլոր տեսակի զորքերը կարգավորելու համար. ինչպես առկա տեխնիկան արդիականացնելու, այնպես էլ հնի փոխարեն նոր գնելու համար։ Իմ գնահատականներով` մեզ կբավականացնի նաև 1.5 միլիարդը, որպեսզի ռազմական հարթությունում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ չունենա։ Իսկ 2.5 միլիարդը բավարար է նույնիսկ Թուրքիայի վրա զսպողական ազդեցություն ունենալու համար», – կարծում է փորձագետը։

Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գնով է զենք գնում։ Հետևաբար, այդ գումարով շատ բան կարելի է ստանալ` սկսած ավիացիայից, վերջացրած ժամանակակից զրահատեխնիկայով ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2019 թվականին 256 մլրդ դրամ կկազմեն` 2018 թվականի համեմատ ավելանալով 12%–ով։

Լրահոս
0