Փողոցային երաժիշտը, ամենայն հավանականությամբ, շատ է սիրում Արամ Խաչատրյանի արվեստը և որոշել է նրա հանրահայտ «Սուսերով պարի» ինքնատիպ տարբերակը ներկայացնել անցորդներին։
Հելսինկիի փողոցներում հնչող երաժշտությունն էլ անտարբեր չի թողնում անցորդներին, հատկապես, որ այն հնչում է դատարկ շշերի վրա։
Համացանցում մեծ արագությամբ տարածվող տեսանյութն արդեն իսկ մեծ ճանաչում է բերել երաժշտին։