ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով փլված շենքի բեկորների տակ նորածին են հայտնաբերել։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռուսական ԱԻՆ-ի ներկայացուցչին։
10-11 ամսական երեխայի վիճակը ծանր է գնահատվում, նրան ռեանիմոբիլով հիվանդանոց են տանում։
Մագնիտոգորսկի (Ռուսաստան) բազմահարկ շենքերից մեկում դեկտեմբերի 31-ին առավոտյան պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Կարլ Մարքսի 164 պողոտայում գտնվող բնակելի տան շենքում։ Պայթյունի հետևանքով փլվել է շքամուտքերից մեկը, վնասվել են բնակարաններից 48–ը, որտեղ մոտ 120 մարդ էր բնակվում։ Նախնական տվյալներով՝ կենցաղային գազ է պայթել։ Քրեական գործ է հարուցվել։