ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Անցած տարվա ընթացքում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան Հայաստանից մեկնել։
Այս ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։
Այսինքն` Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:
Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից»,–գրել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ փորձագետների կանխատեսմամբ`այս տարին պիտի փակեինք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: