ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Նոր տարվա առաջին օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` հիշեցնելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը նվազել է 2-3 աստիճանով:
Հաղորդագրության մեջ նշված է, որ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 5-ը։
Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում նաև Երևանում։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 0-2 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցրտի սահմանում։