00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի հայությանը թշնամի դարձնել և ենթադրել, որ այդ մթնոլորտում կարող ես համոզիչ լինել

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում անդրադարձել է Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշմանը:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը չի հավատում, որ ինչ–որ բան կարելի է ասել տանը, ասել` սա տան համար է։ Այս մասին այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց նա` անդրադառնալով արցախյան բանակցությունների գործընթացին։

«Ես չեմ հավատում, որ մեկ բան կարելի է ասել տանը, ասել` սա տան համար է, բայց այստեղ մենք ուրիշ բան ենք անում: Սա լուրջ չի, որովհետև տանը դու նախապատրաստում ես նրան, ինչպես և մենք ականատես ենք եղել, որ ամբողջ հայությանը թշնամի դարձնել և ենթադրել, որ նման մթնոլորտում կարող ես համոզիչ լինել, որ դու լուրջ ես վերաբերվում բանակցային գործընթացին: Մենք սրան ուշադրություն ենք տվել»,– ասաց նա:

Հայաստանի նոր իշխանությունները, Մնացականյանի խոսքով, այս ամիսների ընթացքում կարողացել են շատ արագ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, կազմակերպել առաջին հանդիպումը հուլիսին Բրյուսելում, երկրորդը՝ սեպտեմբերին Նյու Յորքում, երրորդը` Միլանում: Այդ հանդիպումների ժամանակ արտահայտել են այն տեսլականը, որով գտնվում են բանակցությունների գործընթացում, լսել մյուս կողմին, համանախագահներին, անել համեմատություններ` միաժամանակ նաև ուշադրություն դարձնելով որոշ սկզբունքների, որոնք կոչված են ապահովելու խաղաղությանը նպաստող միջավայր:

Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության լուծման համար. Զախարովա

Մնացականյանը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը:

«Մադրիդյան սկզբունքները հիմնվում են 3 սկզբունքի վրա, և այդ երեք սկզբունքի վրա հիմնվում է բանակցային գործընթացը: Գիտեք, թե այդ սկզբունքների մեջ մեզ համար ինչ նշանակություն ունի մեկը, հարց, որը մենք շատ կանոնավոր ձևակերպել ենք այս ամբողջ ամիսների ընթացքում՝ ստատուս և անվտանգություն կամ անվտանգություն և ստատուս: Անկախ ամեն ինչից դա արտահայտում է այդ սկզբունքի էությունը: Մեզ համար դա ամենակարևոր հարցն է»,- ասաց նա:

Մնացականյանը մտահոգություն հայտնեց Նախիջևանում տեղի ունեցած ու շարունակվող իրադարձությունների վերաբերյալ:

«Մենք շատ խիստ ձևով անդրադառնում էինք դրան, աշխատում էինք համանախագահների հետ, ի դեպ, հարցը բարձրացնում էինք նաև ՀԱՊԿ-ում՝ տեղեկացնելով գործընկերներին, որ նման զարգացումներ կան, և դրանք շարունակվելու են: Համանախագահների հետ աշխատում էինք այդ առումով և շարունակելու ենք դա անել, որովհետև ռիսկերի նվազեցումը չափազանց էական հարց է: Սա անդրադառնում է նաև մյուս հարցին, երբ ասում են՝ «Սանկտ Պետերբուրգը,Վիեննան և Ժնևը». ոչինչ չի փոխվել»,- ասաց Մնացականյանը` հիշեցնելով, որ նախորդ իշխանությունները պայմանավորվել էին, որ շփման գծում Մինսկի խմբի կարողությունները պետք է ավելացվեն, և դա Հայաստանի օրակարգից չի հանվել:

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Կասպրչիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր

«Մենք այս շրջանում կարողացանք ունենալ իրավիճակ, երբ իրապես զգալիորեն նվազել են զինադադարի խախտումները, նվազել են որևէ այդպիսի ռիսկային վիճակները։ Դա մեզ բավարարում է, բայց մյուս կողմից մենք կույր չենք կամ այդքան միամիտ չենք, որ շատ յուրահատուկ իրավիճակ է: Նոր փուլը էսկալացիայի չափազանց վատ ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա, և մենք դրան ուշադրություն ենք դարձնում։ Այսինքն իր ամբողջության մեջ է, եթե դուք ասում էք՝ Սանկտ Պետերբուրգը հանվել է, ոչինչ չի հանվել, բայց մեզ համար ռիսկերի նվազեցման ամբողջությունն է փաթեթի, որտեղ հնարավոր է ինչին հասնել՝ հասնենք, որովհետև մենք Սանկտ Պետերբուրգը, Վիեննան, որ ասում էինք, այդ բառերը, որ օգտագործում էինք, բայց դրան զուգահեռ ունեինք շարունակական էսկալացիա»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով, միայն Արցախում գտնվելիս է պարզ դառնում, որ բանակցային, դիվանագիտական ձևակերպումների հետևում մարդկային իրական կյանքեր են` «երեխաներ, որ դպրոցից տուն են գնում, և դու հասկանում ես, որ այդ երեխաները սահմանից քսան կիլոմետր, տասնհինգ կիլոմետր են հեռու»։

«Տեսեք` էքզիստենցիալ անվտանգությունը Արցախի մեր գերակա հարցն է։ Մենք ունե՞նք առիթ դրա համար անհանգիստ լինելու։ Ամբողջ պատմությունն Արցախի, սկսած այն պահից, երբ այն փոխանցվեց Ադրբեջանին բոլշևիկների ժամանակ, մինչև ութսունականները, մինչև պատերազմի շրջանը: Հիշում եք, չէ՞, շատ լավ հիշում ենք բոլորս, որ մի շրջան կար, երբ կարող էր իրավիճակ ստեղծվել, թե Ղարաբաղի խնդիրը չկար, որովհետև Ղարաբաղ չկար։ Կար, չէ՞,այդ շրջանը։ Կար շրջանը, երբ մենք ինչքա՜ն կորուստներ էինք ունեցել, երբ այնքան էր նեղացվել այդ շրջանակը, որ հարցը վերաբերում էր ընդհանրապես Ղարաբաղի գոյությանը։ Եվ այդ առումով վերջին հիշեցումը ե՞րբ էր. 2016 թվականի ապրիլին։ Էքզիստենցիալ անվտանգության մեր մտահոգությունը տեղի՞ն է, թե՞ տեղին չէ։ Ոչ ոք մեզ չի համոզի, որ տեղին չէ։ Դրանից բխում է ստատուսը։ Ստատուսը երաշխիք է, որն անդրադառնում է այդ անվտանգության մեր խիստ ընդգծված անհանգստությանը»,- ասաց Մնացականյանը:

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին` նա ասաց, որ ստատուսը նշանակում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղը տերն է իր կարգավիճակին, որն արտահայտում է հանրաքվեով կամ որևէ այլ կերպ:

«Այս ամենը` ե՞րբ, ինչպե՞ս է դա արվելու, ինչպե՞ս է համադրվում ընդհանուր փաթեթի մեջ, սա ամենաբարդ խնդիրն է, որը վերաբերում է բանակցային գործընթացին։ Միակ բանը, որը ես նորից ուզում եմ կրկնել, որ չի կարող լինել իրավիճակ, չի կարող լինել որևէ մարդ Հայաստանում, Ղարաբաղում կամ որևէ տեղ, որը, եթե չենք ապահովում նման համադրություն, որտեղ մենք զարգացնում ենք բավարար հստակ երաշխավորում, որ մեր գծերը խախտված չեն, որ մեր հիմնական դիրքորոշումները խախտված չեն, որ մենք կարող ենք դա տեսնել որպես բավարար, հստակ երաշխիք, որովհետև մեզ համար դա հստակ մարդկանց խնդիր է, չի կարող լինել պայմանավորվածություն, որը մեզ համար համոզիչ չլինի, որ մենք գալիս ենք մի համադրության տարբեր պարամետրերի, որտեղ մեր հիմնական պահանջները արտահայտված չեն՝ երաշխավորումների և այլ առումներով։ Բացի դրանից, սա վերաբերում է նրան, որ կա Հայաստանի հասարակություն և, ամենակարևորը, կա Արցախի հասարակություն։ Արցախը, հիշում եք, որոշիչ ձայնի հանգամանքը»,- ասաց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Մնացականյանը հայտարարեց, որ չի անդրադառնալու որևէ նման հարցի, չի անդրադառնալու մինչև այն պահը, մինչև հակառակ կողմը չներկայացնի այս հարցում իր դիրքորոշումը, մինչև չունենանք մի իրավիճակ, երբ հնարավոր է ամբողջության մեջ տեսնել պատկերը։

Լրահոս
0