ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 01:20-ի սահմանում ոստիկանությունը «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ մահացած երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն է, որը հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ կայքի՝ ոստիկանության Տավուշի բաժնի և քննչական բաժնի ծառայողները արդեն գիտեն սպանությունը կատարողի ինքնությունը: