00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը մեզանից սպասելու է տնտեսական, մշակութային հեղափոխություններ, հրաշքներ. Սարգսյան

© Photo : official site of the President of RAАрмен Саркисян поздравил присутствующих с Новым годом
Армен Саркисян поздравил присутствующих с Новым годом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավոսի համաժողովը հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու ժողովրդի համար. «Այն պատմական տարի է տաբեր իմաստներով»: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:

 Ара Баблоян, Никол Пашинян, Армен Саркисян и Гарегин II  - Sputnik Արմենիա
Մենք ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները. Նիկոլ Փաշինյան

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ հային և՛ Հայաստանում, և՛ դրսում բնութագրում են որպես աշխատասեր, ազնիվ մարդու կերպար: Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Բայց 2018 թվականին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և՛ որպես թավշյա հեղափոխություն, և՛ որպես հեղափոխություն հայկական ձևով:

«Արտերկրում հանդիպել եմ մարդկանց, ովքեր կատարվածը գնահատում են որպես հայկական հրաշք: Որովհետև 21-րդ դարի այս ժամանակաշրջանում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է, քանի որ աշխարհը շատ ավելի դինամիկ է ու անկանխատեսելի, ինչ-որ տեղ նաև՝ ավելի կոշտ ու կարծր: Եվ հայկական փոքր հրաշքն իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես»,–ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ, միաժամանակ, մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են. «Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ՝ տնտեսական, մշակութային, գուցե նոր, փոքր հրաշքներ: Իհարկե, նմանատիպ հրաշքներ սպասելու է նաև ողջ ժողովուրդը»:

Президент Армен Саркисян посетил мемориальный комплекс Ераблур - Sputnik Արմենիա
Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներն այցելել են Եռաբլուր. լուսանկարներ

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ազնվորեն, հայրենասիրաբար, պրոֆեսիոնալ կերպով ծառայել են հայրենիքին, պետությանը և ազգային շահերին:

«Իսկ 2019 թվականը սկսվելու է ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև, վստահ եմ, նոր մոտեցումներով: Եվ առաջիններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը: Վստահ եմ, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա: Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել,քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը»,–նշել է ՀՀ նախագահը:

Եվս մեկ անգամ բոլորին շնորհավորելով 2018 թվականը պատմական տարի դարձնելու համար՝ նախագահը նշել է. «Ուզում եմ մաղթել, որ 2019 թվականը և՛ Հայաստանի համար, և՛ միջազգային առումով կրկին լինի հայկական տարի»:

Լրահոս
0